Ծերությունը օրգանիզմի բնականոն գործընթաց է, սակայն մենք բոլոր հավանական և անհավանական միջոցներով աշխատում ենք հնարավորինս երկարաձգել այն:
Մաշկը երիտասարդացնող միջոցներ ընտրելով՝ մենք կարծում ենք, թե մեր իրական տարիքը ցույց են տալիս միայն դեմքի կնճիռները, բայց դա այդպես չէ: Մեր մարմնի մյուս մասերը նույնպես կարող են մատնել մեր տարիքը:
1. Ձեռքերը
Տարիքի մասին շատ բան կարող են պատմել մեր ձեռքերը: Ձեռքերի մաշկը ենթարկվում է արևի ճառագայթների, ցրտի, քիմիական նյութերի և այլ բացասական ազդեցությունների: Ծերանում են ոչ միայն ձեռքերի մաշկը, այլև ենթամաշկային հյուսվածքները՝ ընդգծելով խոշոր անոթները: Այդ գործընթացը դանդաղեցնելու համար կարելի է օգտագործել սնուցող քսուքներ:
2. Վիզը
Մարմնի այդ հատվածում մաշկը արագ կորցնում է էլաստիկությունը, և այսպես կոչված՝ «տարիքային շրջանակներ» են գոյանում: Կոլլագենի պակասի պատճառով մաշկը թոռոմած տեսք է ձեռք բերում, այդ պատճառով էլ հետևել պետք է սկսել 20 տարեկանից: Գոյություն ունեն զանազան ֆիզիկական վարժություններ, որոնք օգնում են պահպանելու մաշկի թարմությունը:
3. Լանջաբացվածք
Տարիների ընթացքում կուրծքը կորցնում է իր ձևը՝ առաջացնելով տարատեսակ կնճիռներ: Խորհուրդ է տրվում զանազան վարժությունների միջոցով մարզել կրծքի մկանները:
4. Արմունկներ
Այդ հատվածին սովորաբար ավելի քիչ են ուշադրություն դարձնում: Տարիների ընթացքում արմունկների մաշկը չորանում է, այդ պատճառով էլ դրանք պետք է սնուցել տարատեսակ քսուքներով և մաքրել սկրաբով:
5. Ականջի բլթակներ
Ականջի կախված բլթակները նկատելիորեն ավելացնում են տարիքը: Ականջների մոտ փոքրիկ կնճիռներ են գոյանում: Պետք է ամենօրյա քսուք օգտագործել:
6. Ծնկներ
Ժամանակի ընթացքում ծնկները նույնպես տեսանելիորեն փոխում են իրենց կառուցվածքը. նրանց վրա ծալքեր են գոյանում: Այդ խնդրից խուսափելու համար պետք է անընդմեջ զբաղվել մարմնամարզությամբ կամ պարզապես երկար զբոսնել: Ավելորդ չեն լինի նաև սնուցող քսուք օգտագործելը և մերսումները:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: