Կաղամբի տերևներ
Կաղամբի տերևը որպես դեղամիջոց օգտագործելուց առաջ հարկավոր է այն եռացրած ջրի մեջ դնել, հանել ու կաղամբի տերևի վրայի ջուրը չորացնել: Եթե հավանականություն կա, որ նման բուժումը կարող է առաջացնել ալերգիկ հետևանքներ, լավ կլինի այն չկիրառել:
1. Վնասվածքներ ու քերծվածքներ
Վնասված հատվածի վրա դնել թարմ կաղամբի տերև, վիրակապով ֆիքսել այն ու թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան այտուցվածությունը կիջնի, իսկ ցավը կմեղմանա: Եթե այնուամենայնիվ այտուցվածությունը գիշերվա ընթացքում չի անցնի ու վնասված հատվածը կսկսի ավելի ուժեղ ցավել, ապա այդ դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժիշկի:
2. Միջատների խայթոց
Կաղամբի տերևները թեթևացնում են միջատների խայթման հետևանքով առաջացած ցավային զգացողությունը: Նրանք կլանում են ու խայթոցից այտուցված հատվածից դուրս են բերում ջերմությունն ու ցավը:
3. Գլխացավ
Կաղամբի տերևը կարող է նաև անցկացնել գլխացավն ու ջերմությունը: Հարկավոր է քունքերի վրա դնել կաղամբի տերև ու գլուխը փաթաթել սրբիչով: Այն օգնում է անգամ միգրենի դեպքում:
4. Կրծքում առաջացած ցավեր
Կրծքով կերակրելու ընթացքում կանաց մոտ հաճախակի առաջանում են ցավոտ այտուցվածություն ու ձգվածության զգացողություն: Կերակրող մայրերի համար ժողովրդական այս միջոցը բավականին արդյունավետ կարող է լինել: Բուժիչ կոմպրեսի համար հարկավոր է ընտրել մեծ կաղամբի տերև, նախապես այն լվանալ, կտրել «երակներն» ու կոպիտ հատվածները:
Այս մեթոդը կարելի է օգտագործել նաև մաստոպատիայի ու կրծքում առաջացած ցավերի դեպքում, որոնք ուղեկցում են նախադաշտանային սինդրոմին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: