Ներկայացնում ենք պանրով և գարեջրով համեղ շոռակարկանդակի բաղադրատոմս:
Բաղադրիչները՝
Խմորի համար՝
- 400 գ. ալյուր
- 15 գ. չոր խմորիչ
- 4 ճ. գ. բուսական յուղ
- 2 թ. գ. աղ
- 250 մլ ջուր
- 100 գ. չեդդեր պանիր
- 1 դեղնուց
Սոուսի համար՝
- 200 գ. կաթնաշոռով պանիր
- 280 գ. քերած չեդդեր պանիր
- 100 գ. քերած մոցարելլա
- 20 գ. մանր կտրտած կանաչ սոխ
- 1 պճեղ սխտոր
- 100 մլ գարեջուր
Պատրաստումը՝
Խառնում ենք բոլոր բաղադրիչները մեծ տարայի մեջ խմոր պատրաստելու համար և այն մեկ ժամով թողնում ենք տաք տեղում: Հետո բաժանում ենք 12 նույնանման մասերի և ամեն մեկի մեջ պանրի ոչ մեծ կտոր ենք դնում, հետո խմորով գնդիկ ենք պատրաստում:
Գնդիկները դնում ենք ջեռոցի ամանի ծայրին:
Խառնում ենք սոուսի բոլոր բաղադրիչները, մի կողմ ենք դնում միայն 80 գ. չեդդեր: Ստացված խառնուրդը լցնում ենք ամանի կենտրոնում:
Խմորի վրա դեղնուց ենք քսում և կենտրոնում լցնում մնացած քերած պանիրը:
Եփում ենք 30 րոպե 180°C-ով:
Պատրաստի շոռակարկանդակի խմորի մասերը կտրում ենք, թաթախում սոուսի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ