Հայտնի է ճարպակալումը կանխելու հեշտ մեթոդը

Գիտնականները հայտարարել են, որ ճարպակալման զարգացման վտանգը կարող է նվազեցնել կանաչ թեյը:

Ամերիկացի հետազոտողները ճարպակալման դեմ պայքարելու և շաքարախտի զարգացումը կանխելու պարզ միջոց են անվանել: Դա կանաչ թեյն է: Այս մասին են վկայում MedicalXpress կայքում հրապարակված հետազոտական նյութերը: Օհայոյի պետական համալսարանի աշխատակիցները փորձարկում են իրականացրել լաբորատոր մկների վրա, որոնց 2% կանաչ թեյի թուրմ են տվել:

Հայտնի է ճարպակալումը կանխելու հեշտ մեթոդը

Մկների մի խմբին անառողջ, ճարպոտ սնունդ են տվել, իսկ մյուսը հավասարակշռված սննդաբաժին է ստացել: Յուրաքանչյուր խումբ բաժանվել է երկու ենթախմբի. մեկը ստացել է կանաչ թեյի թուրմ, իսկ երկրորդը՝ ոչ:

Պարզվել է, որ կանաչ թեյի օգտագործումը նպաստել է այն հանգամանքին, որ ճարպոտ սննդաբաժնով մկները 20%-ով ավելի պակաս քաշ են հավաքել, քան այն կենդանիները, որոնք թեյի թուրմ չեն ստացել: Ընդ որում, ըմպելիքը բարելավել է կրծողների աղիքային միկրոբիոտայի վիճակը, ինչպես նաև նպաստել այլ ցուցանիշների բարելավմանը: Սակայն, ըստ գիտնականների, դեռեւս վաղաժամ է փորձարկման արդյունքները կիրառել մարդկանց վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ