Թանկարժեք քարերի մոգական ուժը

Բոլոր ժամանակներում քարերը համարվել են լավագույն թալիսմաններ ու չար աչքի հուռութներ, որոնք օժտված են նաև մոգական ու բուժիչ հատկություններով: Ո՞րն է ձեր քարը և ինչո՞վ կարող է օգնել.

Հին պարսկական լեգենդն ասում է, թե երբ  սատանան նկատում է` ինչպես է Եվան զմայլվում  դրախտի գույներով, մարդու հոգում գայթակղություն ու ագահություն սերմանելու համար  ստեղծում է թանկարժեք քարերը: Եվ իրոք, կանանց ու տղամարդկանց մեծ մասի համար ոսկերչական խանութ գնալն իսկական փորձություն է. աչքերն աջ ու ձախ են վազում, իսկ գլխում մի տենդագին միտք է` «ուզում եմ բոլորը գնել»: Շատերն այդպես էլ վարվում են` չխորանալով` ի՞նչ քար է, ի՞նչ խորհուրդ և ուժ ունի, և  ինչու, ասենք,  բախտը երես է թեքել, կամ շրջապատի մարդիկ այդքան ագրեսիվ  են տրամադրված իր նկատմամբ: Մինչդեռ քարի ընտրությունն իրապես բավական դժվարին գործ է ու պայմանավորված  չէ գույնով կամ  մեծությամբ:

Քարերի տեսակները

Թանկարժեք քարերի մոգական ուժը

Մի փոքր տեսություն. բոլոր քարերը բաժանվում են` թանկարժեքի, կիսաթանկարժեքի ու  պարզապես զարդաքարերի, ինչպես նաև բոլորը` թափանցիկի ու  գունավորի: Մոգական ուժեղ ազդեցություն ունեն, բնականաբար, թանկարժեք քարերը, արժեքի նվազման հետ նվազում է նաև նրա ուժը: Թանկարժեք քարերի հանքեր հազվադեպ են պատահում:

Առաջին կարգի թանկարժեք քարերից  են` ալմաստը, սուտակը, շափյուղան, կանաչ բերիլը, ալեքսանդրիտը:

Երկրորդ կարգի են` տպազիոնը, կանաչաերկնագույն ծովակնը (ակվամարինը), մանուշակագույն քվարցը (ամեթիստ), կարմիր նռնաքարը (ալմանդին), կանաչ նռնաքարը (ուվարովիտ), կաթնագույն ցիրկոնը (հակինթ և ազնիվ շպինել):

Երրորդ կարգի են` փիրուզը, լեռնային բյուրեղապակին, ծխամած քվարցը, բաց գույնի մեղեսիկը, սարդիոնը, լուսնաքարը, սաթը:

Թանկարժեք քարերի դասին են պատկանում  նաև օրգանական ծագում ունեցող մարգարիտը, մարջանն ու սաթը:

Թանկարժեք քարերի հատկությունները. աստղագիտություն և գույն

Թանկարժեք քարերի մոգական ուժը

Մեր նախնիները շուտ գլխի ընկան, որ քարերի հատկություններն անմիջականորեն պայմանավորված են նրանց գույնով ու այն բանով, թե որ մոլորակի էներգետիկան են ամփոփում իրենց մեջ: Իսկ   դրա համար հարկավոր է իմանալ, թե որ մոլորակի հովանու ներքո է գտնվում ձեր ամիսը: Այսպես. դեկտեմբերին ծնվածները պետք է կրեն փիրուզ, հունվարին` նռնաքար, հակինթ, փետրվարին` մեղեսիկ (ամեթիստ): Մարտին ծնվածները` քրիզոլիտ, ապրիլին`  մանուշակավարդագույն մեղեսիկ, իսկ մայիսին` բաց գույնի ագաթ: Հունիսին` բերիլ, հուլիսին` զմրուխտ, իսկ օգոստոսի ընտրությունը նախանձելիորեն է լայն` սարդիոն, սարդոնիքս, ալեքսանդրիտ, լուսնաքար, սուտակ կամ տպազիոն, ոսկեգույն բերիլ: Սեպտեմբերին ծնվածների համար նախընտրելի է հասպիսը (յաշմա), հոկտեմբերին ծնվածներին` ալմաստը, նոյեմբերին` տպազիոնը:

Հուռութի դեր կատարող քարերն ըստ աստղագուշակի

Թանկարժեք քարերի մոգական ուժը

Խոյերը պետք է կրեն սարդոնիքս, Ցուլերը` սարդիոն, Երկվորյակները` տպազիոն, Խեցգետինները` քաղկեդոնաքար, Առյուծները` հասպիս, Կույսերը` ազնիվ զմրուխտ, Կշեռքները` բերիլ, Կարիճները կշահեն, եթե որպես հուռութ ընտրեն մեղեսիկը, Աղեղնավորները` հակինթը, իսկ Այծեղջյուրները`  քրիզոպրազը:  Ջրհոսի համար լավագույն է համարվում լեռնային բյուրեղապակյա հուռութը, իսկ Ձկների համար` շափյուղան: Դրանց հատկությունները մեծապես համընկնում են գույներին ու երկնային մարմիններին վերագրվող  խորհրդանիշներին, օրինակ` թափանցիկ քարերը խոսում են միայնության մասին: Դրանք օգնում են զարգացնելու աշխատասիրությունն ու ազատության զգացում են պարգևում: Կարմիր քարերի ազդեցությունը կարելի է համեմատել անդադրում շարժման ու կրքի հետ, դրանք  կրկնապատկում են էներգետիկան ու ամրապնդում օրգանիզմը: Ալ կարմիր քարերը մտքի ու կամքի արտացոլում են (իզուր չէ, որ այդ գույնն իշխանություն  է խորհրդանշում ): Իսկ մանուշակագույնն առաջարկվում է նրանց , ովքեր ցանկանում են իրենց մեջ մոգական հատկություններ զարգացնել: Նարնջագույնն օժտում է մարդուն լավատեսությամբ, քարերը  խորհրդանշում են գեղեցկությունն ու արտիստականությունը, կանաչն օգնում է  «ես»-ի ձևավորմանը, խորհուրդ է տրվում երիտասարդներին, դեռահասներին: Կապույտ քարն իր կրողին կօժտի կանխազգացումով ու տրամաբանությամբ: Մուգ գույնի` սև և շագանակագույն քարերը նշանակում են` հանգիստ, սկիզբ ու վերջ` բոլորը միասին: Դրանք այն մարդկանց համար են, ովքեր գտել են, ճանաչում են իրենք իրենց: Մեծ նշանակություն ունի նաև այն փաստը, որ քարերի մեջ նույնպես կան արական ու իգական  տեսակներ: Կանացի քարերի փայլը, տաք գույները համապատասխանում են կնոջ էությանը: Արական քարերն ավելի խամրած են ու սառը: Քարերը զգայուն են իրենց կրողի  հանդեպ ու եթե ոչ այն ձեռքին են «նստած», ապա կարող են ոչ միայն չօգնել, այլ նույնիսկ` վնասել:

Քարերի մոգական ուժը

Թանկարժեք քարերի մոգական ուժը

Քարերն էներգակիր են, ունեն թե դրական և թե բացասական էներգիա:

Ագաթը պաշտպանում է  չար աչքից, թույներից, այն կրողին պարգևում է երկարակեցություն  ու առողջություն,  առնականություն ու հանգստություն: Ծովակնը համարվում է սիրահարների քար, պահպանում է  ընտանեկան երջանկությունը, նպաստում բարեկեցությանը:

Ալմաստն անմեղության խորհրդանշանն է, համարձակություն ու հաստատակամություն ու երջանկություն  է պարգևում  այն կրողին: Այս քարը հարմար է ուժեղ էներգետիկայի տեր մարդկանց, հակառակ դեպքում քարը տկարանում է:

Մեղեսիկը պաշտպանում է հարբեցողությունից, սանձում կրքերը, համարվում է «այրիի քար»:

Բերիլն օգնում է զգացմունքների կայունությանը,  ճանապարհորդների բարի ուղեկիցն է: Փիրուզը երջանկության քարն է, օգնում է սիրահարներին, անփոփոխ ու հավատարիմ սեր է խորհրդանշում:

Հակինթը հաջողության և ուժերի ամրապնդման  խորհրդանշանն է: Նռնաքարն ուրախացնում է սիրտը: Մարգարիտը պաշտպանում է անպատասխան սիրո տառապանքներից, ուստի պետք է կրեն չամուսնացած աղջիկները, զմրուխտը երջանկություն է պարգևում: Նռնաքարը հաշտեցնում է ընկերների հետ: Մարջանը պաշտպանում է կայծակից ու չար աչքից, լազուրիտը գերազանց է բուժման համար: Մալաքիտը (դահանակ) կրկնապատկում է հոգեկան ուժերը, նեֆրիտը պաշտպանում է օրգանիզմի տոնուսը: Օնիքսն առաջնորդների քարն է, որ առաջարկվում է թույլ էներգետիկայով մարդկանց: Շափյուղան երջանկություն է բերում սիրո մեջ, կնոջն օգնում է  բամբասանքից:

Թանկարժեք քարերի մոգական ուժը

Հազարամյակներ առաջ մեր նախնիները նկատել են, որ թանկարժեք քարերը հանգստացնում են, օգնում  ազատվելու բազմաթիվ հիվանդություններից: Այն ժամանակ քարերը բուժման պարզագույն միջոցներ էին համարվում, ինչպես արևը, ջուրը: Աստիճանաբար այդ գիտելիքներն այնքան արմատավորվեցին, որ սկսեցին կիրառվել  էներգետիկան բարձրացնելու նպատակով: Բուժման այդ համակարգերից նշանակալի է  Այուրվեդան, որի համաձայն, քարերն ու խոտերը տրված են մարդուն սոսկ այն բանի համար, որ ուղղակիորեն ազդեն նրա էներգետիկ դաշտի վրա: Այուրվեդայում ասվում է նաև, որ քարի բուժիչ հատկությունն արթնացնելու համար հարկավոր է միայն այն կրել կամ էլ գիշերը ջրի մեջ գցել ու առավոտյան այդ ջուրը խմել: ժամանակակից   գիտնականները  հաստատել են մեր նախնիների ենթադրությունները, որ թանկարժեք քարերն օժտված են բուժիչ կամ էլ, ասենք, ասթմայով, քաղցկեղով, շաքարային դիաբետով, թոքախտով, մաշկի զանազան հիվանդությունների դեպքում հիվանդի վիճակը թեթևացնելու հատկությամբ:  Ակնաբույժների հետազոտությունները  վկայում են, որ  աչքի գույնին համապատասխանող քարերն օգնում են բուժելու աչքի հիվանդությունները: Այսպես, օրինակ` կանաչաչյաներին օգնում են` փիրուզը, բաց կանաչ գույնի քարերը, մալաքիտը:  Իսկ շագանակագույն աչքեր ունեցողներին` մուգ սաթը, ոսկեգույն տպազիոնն  ու դեղնանարնջագույն-կարմրի բոլոր երանգների քարերը: Իսկ երկնագույն աչքեր ունեցողները պետք է ընտրեն դեղին ագաթը, կարմիր մարջանը և այլ կարմիր, դեղին ու շագանակագույն քարեր: Կանանց ուրախացնում է այն փաստը, որ թանկարժեք քարերը  վանում են ծերությունը: Դրա համար հնարավորինս հաճախ կարելի է լվացվել քարերով «թրմած» ջրով, օրական 15 րոպե դեմքն ու պարանոցը մերսելով սաթով, լեռնային բյուրեղապակիով, մեղեսիկով:

Ագաթն օգնում է քրոնիկական հազի, ատամնացավի դեպքում, ծովակնը բուժում է ատամների ու կոկորդի  ցավը: Ալեքսանդրիտն ունի երակների հանգուցավոր (վարիկոզ) լայնացումը մեղմեղ ու նաև նյարդային համակարգը հանգստացնող հատկություն: Ալմաստն  օգնում է ամլության ու սկլերոզի, նռնաքարը` կոկորդաբորբի  ու գլխացավերի ժամանակ, ջերմիջեցնող է: Զմրուխտը լավացնում է հիշողությունը, բուժում աչքի հիվանդությունները, էպիլեպսիան, իսկ լազուրիտը` մաշկի հիվանդությունները, ռևմատիզմը: Նեֆրիտը բուժում է երիկամները: Սուտակն ամրացնում է սրտանոթային համակարգը, սաթը խթանում է նյարդային համակարգի աշխատանքը, բարձրացնում  հեմոգլոբինի մակարդակը, նաև պաշտպանում կանանց մրսածությունից ու  միգրենից: Ուստի զարդեր ընտրելիս առաջնորդվեք այս գիտելիքներով ու նաև ձեր ներքին զգացողությամբ, այդպիսով  ավելի մեծ հնարավորություն ունեք ձեռք բերելու մի քար, որը ոչ թե կճնշի ձեր էներգետիկան, այլ հակառակը` ուժ կհաղորդի ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ