Աղջկա կուրացել է՝ միկրոալիքային վառարանում ձուն եփելու պատճառով

186

Բրիտանիայի Վուսթերշիր կոմսության Ռեդիթչ քաղաքի բնակչուհին որոշել է գործնականում օգտագործել միկրոալիքային վառարանում ձու պատրաստելու խորհուրդը:

The Sun-ի փոխանցմամբ, Բեթանի Ռոսերը որոշել է ձու եփել՝ աղ ավելացնելով: Նմանատիպ բաղադրատոմս նա գտել է համացանցում:

Օգտատերերը հավաստիացրել են, որ այս եղանակով հնարավոր է միկրոալիքային վառարանում «անվտանգ» սնունդ պատրաստել՝ առանց պայթյունի վտանգի:

«Ես համացանցում google-ի միջոցով սկսեցի պարզել, արդյոք հնարավոր է միկրոալիքային վառարանում ձու եփել»,- ասել է աղջիկը և խոստովանել, որ խստորեն հետևել է հրահանգներին:

Գործընթացն ավարտվելուն պես Բեթանին որոշել է վառարանից հանել կաթսան: Այդ պահին ձվի կեղևը պայթել է և պարունակությունը լցվել է աղջկա դեմքի աջ հատվածին:

Սարսափելի այրվածքներով նրան տեղափոխել են Եղիսաբեթ թագուհու Բիրմինգհեմի հիվանդանոց: Ի լրումն ամենի, աղջիկը կուրացել էր մի աչքից:

Նա դեռ համոզված չէ՝ կվերականգնվի արդյոք տեսողությունը:

Տուժողը հույս է հայտնել, որ ոչ ոք այլևս ձու չի պատրաստի միկրոալիքային վառարանում:

Մեկնաբանություններ