5 պատճառ, թե ինչու են մարդիկ կորցնում սիրելու ունակությունը

1. Չափազանց մեծ սպասելիքներ արագորեն բավարարվելուց

Մենք բարձր արագության ժամանակներում ենք ապրում. համացանց, 3G, ճեպընթաց գնացքներ: Եվ սպասում ենք, որ հարաբերություններում նույնպես ամեն ինչ արագ կլինի, իսկ դա խնդիր է: Մենք չենք կարող 3 ժամադրության գնալ եւ ակնկալել, որ արդեն պատրաստ ենք միասին ապրել:

2. Թմրանյութեր եւ ալկոհոլ

Սա տարածված խնդիր է մարդկանց մոտ, որոնք անձնական կյանքում դժվարություններ ունեն: Եվ դա պարզապես մեկ շիշ գարեջուր չէ աշխատանքից հետո կամ ընկերների հետ՝ հանգստյան օրերին: Դա այն է, երբ կախվածություն ես ձեռք բերում: Եվ դա սիրո վատագույն թշնամին է բազմաթիվ իմաստներով:

3. Պատահական սեքս

Ոմանք կարծում են, որ ոչ մի վատ բան չկա պատահական սեքսի մեջ, երբ մշտական հարաբերություններ չունես: Առավելագույնը՝ սեռավարակներ: Այնպես որ՝ պաշտպանվեք: Բայց խնդիրն այն է, որ շատերը պատահական սեքսն օգտագործում են ոչ միայն որպես ֆիզիկական բավարարվածություն կամ պահանջ, այլ իրենց կյանքում դատարկությունը լրացնելու փորձ: Դա խանգարում է ձեր ներքին վիճակին եւ ապագա սիրուն:

4. Մարդիկ չափազանց շատ են փակվում իրենց մեջ

Մարդիկ ավելի ու ավելի շատ են փակվում իրենց մեջ՝ չցանկանալով որեւէ մեկին ուշադրություն դարձնել: Ոչ ոքի չի հուզում ինչ-որ բան, ինչն ուղղակիորեն իրեն չի վերաբերվում: Եվ դա, բնականաբար, խանգարում է սիրուն ձեր կյանք մտնել, քանի որ նրա իմաստը հակառակի մեջ է:

5. Մարդիկ հանդիպում են, որովհետեւ այդպես է պետք

Հատկապես երիտասարդության շրջանում: Բազմաթիվ աղջիկներ ու տղաներ հարաբերություն են սկսում պարզապես կարգավիճակի համար, որպեսզի սպիտակ ագռավ չհամարվեն: Բայց դա քանդում է սիրո մասին բոլոր պատկերացումներն ու խանգարում ապագայում իսկական սեր գտնել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: