4 հարց, որ խելացի կինը միշտ տալիս է իրեն՝ տղամարդ ընտրելիս

Չէ՞ որ հաջողակ հարաբերությունների համար միայն սերը բավարար չէ:

Այդ պատճառով էլ նախքան լուրջ հարաբերություններ ձևավորելը և, առավել ևս, մինչև ամուսնանալն անպայման ինքդ քեզ տուր հետևյալ հարցերը, ինչպես որ դա անում են խելացի կանայք:

Կարո՞ղ է նա արդյոք իմ լավագույն ընկերը լինել:

Լավագույն ընկերը նա է, ով գիտի քո բոլոր գաղտնիքները և, միևնույն է, քեզ սիրում է: Դա նաև փոխադարձ հարգանք է նշանակում: Դու գիտես, որ եթե սխալ գործես, նա քեզ կների: Դա նշանակում է, որ դու կարիք չունես ձևանալու, դա պարզապես նշանակում է, որ դու պարտավոր չես կատարյալ լինել:

Արդյո՞ք սրանք այն հարաբերություններն են, որոնք ես չեմ ցանկանա երբևէ ավարտել:

Դա չի նշանակում, որ դու քեզ պետք է զգաս՝ ինչպես բանտում: Դա պարզապես նշանակում է, որ դու պատրաստ ես ողջ կյանքի համար հարաբերությունների:

Դա նշանակում է, որ դուք երկուսդ էլ պատրաստ եք աշխատել հարաբերություններն ամուր պահելու համար, պատրաստ եք փորձել հասկանալ ձեր տարբերություններն ու տրամադրված եք միմյանց հետ երկար ու երջանիկ կյանք ապրելու:

Այժմ դուք ամեն մեկդ միայն ձեզ համար չեք պատասխանատու: Այժմ դուք երկուսով եք որոշում կայացնում:

Պատրա՞ստ եմ արդյոք տալ այնքան, որքան ուզում եմ ստանալ:

Հեշտ է մտածել այն մասին, թե ինչպես է քո զուգընկերը քեզ լրացնում: Քեզ դուր է գալիս, թե նա ինչպես է ջանում քեզ համար, ինչպես է քեզ սիրում: Բայց արդյոք դու մտածե՞լ ես այն մասին, թե դու ինքդ ի՞նչ կարող ես անել նրա համար: Արդյոք դու նրան երջանկացնո՞ւմ ես: Պատրա՞ստ ես դու դա միշտ անել:

Կարո՞ղ եմ արդյոք պատկերացնել, որ մենք կքննարկենք ծագածխնդիրները, այլ ոչ թե՝ կկռվենք դրանց պատճառով:

Սա հարմար առիթ է այն լուրջ խոսակցությունը սկսելու համար, որը դուք միշտ հետաձգում էիք: Միգուցե ուզում եք պլանավորել հանգիստը: Միգուցե փոխհամաձայնության չեք կարողանում գալ ձեր ընտանեկան բյուջեի շուրջ:

Թող ձեզնից յուրաքանչյուրն ասի իր կարծիքը: Աշխատեք լսել միմյանց, իսկ հետո գտեք որոշում, որը երկուսիդ էլ կբավարարի:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ