8-ամյա Թոմասը արդեն երկու տարի է, ինչ աճեցնում է մազերը կեղծամի համար` հիվանդ երեխաների համար

Թոմաս Մուրին հաջողվել է փոխել երեք երեխաների կյանքը

8 տարեկան հասակում այս տղան հսկայական, բարի սիրտ ունի: Մի օր նա դիտեց մի հեռուստաշոու, որում ցույց էին տալիս մի աղջկա, որը հիվանդության պատճառով կորցրել էր իր մազերը: Եվ այդ ժամանակվանից ի վեր Թոմասը չկտրեց մազերից ոչ մի սանտիմետր: Նա որոշեց, որ ինքը հատուկ կաճեցնի` կեղծամներ ստեղծելու համար:

Երկու տարի անց Թոմասը իր մազերը կեղծամի համար նվիրեց քիմիաթերապիայի ավարտից հետո ճաղատացած երեխաներին։

Թոմասի այս արարքը գնահատեցին նրա հարազատները: Մորաքույրը ձայնագրեց ամբողջ գործընթացը, այնուհետև կիսվեց Twitter — ում:

Լուսանկարում ցույց է տված Թոմասը երկար և ապա կարճ մազերով: «Իմ զարմիկը թույլ տվեց, որ իր մազերը երկու տարի աճեն, որպեսզի այն նվիրեն քաղցկեղով հիվանդ այլ երեխաներին», — գրում է տղայի մորաքույրը:

Այս գեղեցիկ պատմությունը տարածվել է բոլոր ցանցերում: Շատերը մեկնաբանելով այս հրապարակումը, հիանում էին երիտասարդ հերոսի այսպիսի ազնիվ արարքով։