Իդեալական թևատակեր. ճարպագնդերը, վատ հոտը, ներաճած մազերը և այլ թերություններն անցյալում ենք թողնում

Ներկայացնում ենք ինչպես ճիշտ խնամել թևատակերը, որ իդեալական վիճակում մնան:

Իդեալական թևատակեր. ճարպագնդերը, վատ հոտը, ներաճած մազերը և այլ թերություններն անցյալում ենք թողնում

Խնդիր №1՝ տհաճ հոտ

Պետք է պահպանել հիգիենայի տարրական կանոնները, բնական գործվածքներից հագուստ կրել և դեզոդորանտ կամ հակապերսպիրանտ օգտագործել:

Իդեալական թևատակեր. ճարպագնդերը, վատ հոտը, ներաճած մազերը և այլ թերություններն անցյալում ենք թողնում

Դեզոդորանտը քողարկում է քրտնքի հոտը, հակապերսպիրանտն արգելակում է դրա արտադրությունը: Եթե ձեզ շատ չի անհանգստացնում այդ խնդիրը, առաջին տարբերակն ընտրեք: Կարող եք նաև ժողովդական միջոցներ օգտագործել՝ խառնեք կերակրի սոդա և եգիպտացորենի օսլա: Մանկական ցանափոշին նույնպես լավ այլընտրանք է խանութում վաճառվող միջոցներին:

Խնդիր №2՝ դեզոդորանտը կամ հակապերսպիրանտը չեն օգնում

Թևատակերին բավականաչափ միջոց քսեք: Դեզոդորանտը պետք է օգտագործել 2 վայրկյան 15 սմ հեռավորոթյան վրա:

Խնդիր №3՝ գրգռվածություն, կարմրություն և քոր

Պետք է մազահանության այնպիսի միջոց ընտրել, որի արդյունքը երկար կպահպանվի, պրոցեդուրան պակաս վնասող կլինի: Քորի դեպքում ուշադրություն դարձրեք դեզոդորանտի բաղադրիչներին: Ընտրեք զգայուն մաշկի համար նախատեսված միջոց:

Իդեալական թևատակեր. ճարպագնդերը, վատ հոտը, ներաճած մազերը և այլ թերություններն անցյալում ենք թողնում

Խնդիր №4՝ ներաճած մազեր

Առաջացման հիմնական պատճառն ածելու օգտագործումն է: Եթե մազահանության ուրիշ միջոց կա, հրաշալի է: Բայց եթե սովոր եք ածելուն, հիշեք՝ ածելին պետք է մաքուր և նոր լինի, մաշկը՝ խոնավ, խորհուրդ է տրվում պարբերաբար սկրաբ օգտագործել:

Խնդիր №5՝ ճարպային գնդիկներ

Առավել հաճախ պատճառը լինում է կրծքավանդակի և ձեռքի մկանների ոչ բավարար զարգացումը: Մարզչի դիմեք, նա վարժությունների ճիշտ համալիր կընտրի:

Իդեալական թևատակեր. ճարպագնդերը, վատ հոտը, ներաճած մազերը և այլ թերություններն անցյալում ենք թողնում

Խնդիր №6՝ պիգմենտային բծեր

Եթե բծերը որևէ հիվանդության հետևանք են, պետք է շտապ բժշկի դիմել: Եթե կոսմետիկ բնույթ ունեն, պետք է մաշկը չափազանց հաճախ չգրգռել ածելիով: Զգուշություն պահպանել արևի տակ գտնվելիս, բարձր spf-ով քսուք օգտագործել: Ուրիշի դեզոդորանտից չօգտվել: Պարբերաբար սկրաբով մաքրել թեփոտված մաշկը:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...