Ձվարանների պոլիկիստոզ. ախտանիշեր, որոնք պետք է մտահոգեն

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը կանաց շրջանում ամենատարածված հորմոնալ խանգարումներից է: Հիմնական պատճառն արյան մեջ ինսուլինի բարձր մակարդակն է:

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի լրիվ բուժում հնարավոր չէ, բայց կան որոշակի պրոցեդուրաներ, որոնք օգնում են պահպանել իրավիճակի վերահսկողությունը:

Ձվարանների պոլիկիստոզի առաջացման պատճառները

Խնդրի առաջացման ստույգ պատճառները հայտնի չեն: Ապացուցված է միայն, որ դա ուղղակիորեն կապված է անդրոգեն և ինսուլին հորմոնների թույլատրելի քանակի խանգարման հետ: Եթե այս հորմոնների ցուցանիշերը գերազանցում են նորման, կինը կարող է այս խնդրի ախտանիշերն ունենալ:

Ձվարանների պոլիկիստոզ. ախտանիշեր, որոնք պետք է մտահոգեն

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի բարդություններ

Ձվարանների պոլիկիստոզը մեծացնում է կանանց շրջանում այս հիվանդությունների առաջացման հնարավորությունները՝

  • Անպտղություն, բարդություններ հղիության ընթացքում, ներառյալ՝ վիժում և վաղաժամ ծննդաբերություն
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետ և նախադիաբետ
  • Արյան բարձր ճնշում
  • Խոլեստերինի բարձր մակարդակ արյան մեջ
  • Ապնոէ քնի մեջ
  • Էնդոմետրիալ քաղցկեղ

Առաջին ախտանիշերը կարող են առաջանալ դեռահաս տարիքում, սակայն կանանց մեծ մասը խանգարումները նկատում է միայն 20-30 տարեկանում:

Հիմնական ախտանիշերն են՝

  • Ոչ պարբերական ամսեկաններ
  • Բեղմնավորման դժվարություններ
  • Մազերի առատ աճ ոչ բնորոշ գոտիներում՝ դեմքին, կրծքին, փորին
  • Մազերի դյուրաբեկություն, տղամարդկային ձևով ճաղատացում
  • Դեմքի, կրծքի և մեջքի վերևի մասի վրա ուգրիների առաջացում
  • Ճարպակալում
  • Գլխացավեր

Ձվարանների պոլիկիստոզ. ախտանիշեր, որոնք պետք է մտահոգեն

Այսպիսի նշաններ նկատելու դեպքում անպայման բժշկի դիմեք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...