3 բան, որոնք ցույց են տալիս, որ նա հիմարացնում է քեզ

1. Նա ասում է, որ հարաբերություններ չի ցանկանում, բայց շարունակում է հանդիպելքեզ հետ

Նա ոչ մի լուրջ բան չի՞ ուզում: Այդ դեպքում ինչո՞ւ ես մինչեւ հիմա նրա հետ: Նա քեզ հույսի փշրանքներ է պարգեւում, որ, հնարավոր է, մի օր զույգ կլինեք, բայց դրա հավանականությունը շատ փոքր է:

Եթե նա ասում է, որ հարաբերություններ չի ուզում, իսկ դու ուզում ես, ուրեմն հեռացիր: Նա չի փոխվի, եթե նույնիսկ դու սպասես: Միայն կոտրված սրտով կմնաս:

2. Նա սիրախաղ է անում քեզ հետ, ոչ ավելին

Եթե պարզապես սպասում ես, թե նա երբ վերջապես քեզ ժամադրության կհրավիրի, զուր ժամանակ ես վատնում:

Պետք է հասկանաս, որ երբ տղամարդն ուզում է կնոջ հետ լինել, կլինի նրա հետ, միայն նրա հետ: Եթե նա չի ուզում քեզ հետ լինել, ոչ մի ջանք չի գործադրի:

3. Նա ասում է, որ երբեք չի սիրահարվել

Սովորաբար, երբ կինը լսում է այս նախադասությունը, որպես մարտահրավեր է ընդունում: Նա կարծում է, որ հենց ինքը կարող է ամեն ինչ փոխել եւ նրան ստիպել սիրահարվել:

Բայց դա չի լինի: Իսկ երբ նա կոտրի սիրտդ, դու նաեւ քեզ անհաջողակ կհամարես: Բայց դա քո մեղքը չէ, նա պարզապես սիրում է իր կյանքով ապրել եւ չի ցանկանում որեւէ բան փոխել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: