Ինչպես է հորոսկոպի նշանների միացումն ազդում բնավորության վրա

Երկու Կենդանակերպի նշաների սահմանագծին ծնվելն իսկական հաջողություն է։ Իրենց ծննդյան օրն այդ օրը նշող մարդիկ իդկապես ինքնատիպ են։ Չէ՞ որ նրանք զուգակցում են ոչ թե մեկ, այլ երկու նշանի հովանավորների լավագույն հատկանիշները։

Առաջարկում ենք պարզել՝ որն է նման ինքնօրինակ մարդկանց յուրահատկությունը, ու ինչն է նրանց առաջ մղում ամբողջ կյանքի ընթացքում։

Այծեղջյուր-Ջրհոս

Պրագմատիկ Այծեղջյուրի բնավորության գծերը գերազանց զուգակցվում են զվարճալի Ջրհոսի հետ։ Եթե դուք ծնվել եք հունվարի 16-ի և 23-ի արանքում, ուրեմն իսկական հաջողակ եք՝ անսահման երևակայությամբ և վառ երազներով։ Շուրջը բոլորը պաշտում են ձեզ․ չէ՞ որ ձեզ հետ երբեք ձանձրալի չէ։

Այծեղջյուրի կայուն բնավորությունը, սակայն, ձեր մեջի Ջրհոսին թույլ չի տալիս անխոհեմ արարքներ։ Ձեզ համար դժվար է լինում  անձնական  կյանքում, դրա համար անհավատալի հաջողակ  եք գործնական քայլերում։ Բայց ստիպված եք ընտրություն կատարել։

Ջրհոս-Ձկներ

Ջրհոսի տարօրինակությունն ու Ձկների երազկոտությունն այս մարդկանց շատ զգայուն են դարձնում։ Նրանք ստեղծագործ, ինքնատիպ ու իմաստուն մարդիկ են։ Առանց մեծ ջանքերի գլխապտույտ կարիերա են անում, թեև երբեմն իրենց առաջ անիրականանալի նպատակներ են դնում։ Նման սահմանապահները հաճախ ցրված են լինում, բայց սոսկ նրա համար, որ մշտապես երազում են, թե աշխարհը դեպի լավը կփոխվի։

Ձկներ-Խոյ

Եթե դուք ծնվել եք մարտի 17-23-ի սահմանում, ձեզ բախտ է վիճակվել համակցել Ձկների զգայունությունն ու Խոյի բռնկուն բնավորությունը։ Թվում է, թե այդ բնավորությունները բոլորովին անհամատեղելի է, բայց հենց դրանում է հրապույրը։ Տվյալ դեպքում կարևոր է, որ Խոյը գերիշխի․ չէ՞ որ Ձկները միշտ պատրաստ են թուլություն դրսևորել։

Դե, իսկ եթե հաջողվի երկու նշանն էլ ներդաշնակել, դուք  չափազանց հաջողակ կդառնաք։ Ի վերջո, Ձկները կարող են սանձել Խոյի բռնկուն բնավորությունը, իսկ Խոյը պատրաստ է թեթևությամբ կյանքի կոչել զգայուն Ձկների երազանքը։

Խոյ-Ցուլ

Նման մարդիկ բնատուր առաջորդներ են։ Խոյի և Ցուլի եռանդը  լավագույնս է ներդաշնակում․մինչ իմպուլսիվ Խոյն ամեն գնով հասնում է իր նպատակին, գործնական Ցուլը հետևում է մանրամասներին։ Իհարկե, ապրիլյան սահմանապահներն, այնուամենայնիվ, ստիպված են հույզերը սանձել և սովորել ուրիշներին հարգել։

Ցուլ-Երկվորյակներ

Նման անհատներն ուժեղ են ու դիմացկուն, ընդ որում ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն։ Երկվորյակների մարդամոտությունն ու հնարամտությունը կօգնեն այս մարդկանց հեշտությամբ հարմարվել բարդ իրավիճակներին։ Կարևորը, որ խնայեն իրենք իրենց, նպատակին հասնելու ճանապարհին չշտապեն ու չափը չանցնեն։ Իսկ հաշտ ընտանիքը նման սահմանապահներին անհրաժեշտ է օդ ու ջրի պես, մանավանդ, որ հենց ընտանիքն է նրանց  պակասող ինքնավստահությունն ու համառությունն ապահովում։

Երկվորյակներ-Խեցգետին

Երկվորյակների անսպառ եռանդը անչափ ներդաշնակ է Խեցգետնի լրջախոհ բնավորության հետ՝ աշխարհին պարգևելով անհավատալիորեն առույգ ու բերկրալից մարդկանց։ Հունիսյան սահմանապահներն ընկերախմբի հոգին են։ Նրանք զվարթ, հոգատար ու ոգեշնչող անհատներ են, որոնց անհրաժեշտ է ինչ-որ մեկին սիրել։ Նրանք  պաշտում են երեխաներին, նախընտրում խոհարարական փորձերն ու փիլիսոփայական գրքերը։ Եթե ծնվել եք հունիսի 17-23-ին՝  դուք զարմանահրաշ մարդ եք։

Խեցգետին-Առյուծ

Եթե տիրական Առյուծն ականջ դնի ընտանիքասեր Խեցգետնին, ամեն ինչ հրաշալի կլինի։ Նման անհատների  բնավորությունը շատ հակասական է ու փոփոխական։ Կարող են լինել ստեղծագործող և ուրախ, կարող են լինել նաև շուտ խոցվող ու հիստերիկ։ Երկու նշանն էլ անհրաժեշտ է  հավասարակշռել, այդ դեպքում կյանքը կուղեկցվի հաջողությամբ ու առատ սիրով։

Առյուծ-Կույս

Եթե ծնվել եք օգոստոսի 19-25-ին, ուրեմն ձեր հովանավոր կենդանակերպի նշանները մշտապես հակասում են իրար։ Դուք անչափ համառ եք ու տաղանդավոր, իսկ ձեր ուժին և նպատակասլացությանը շատերն են նախանձով նայում։ Առյուծն իսկական առաջնորդ է և ընտանիքասեր, իսկ Կույսը պատրաստ է անխոնջ աշխատել։ Հաճախ կենդանակերպի նշանները ներդաշնակ չեն լինում, քանի որ մեկը մյուսին փորձում է երկրորդ պլան մղել։

Առյուծ-Կույս

Եթե ծնվել եք օգոստոսի 19-25-ին, ուրեմն ձեր հովանավոր կենդանակերպի նշանները մշտապես հակասում են իրար։ Դուք անչափ համառ եք ու տաղանդավոր, իսկ ձեր ուժին և նպատակասլացությանը շատերն են նախանձով նայում։ Առյուծն իսկական առաջնորդ է և ընտանիքասեր, իսկ Կույսը պատրաստ է անխոնջ աշխատել։ Հաճախ կենդանակերպի նշանները ներդաշնակ չեն լինում, քանի որ մեկը մյուսին փորձում է երկրորդ պլան մղել։

Կույս-Կշեռք

Շնորհավորում ենք․ ձեզ հաջողվել է ծնվել «գեղեցկության գագաթնակետին»։ Ձեր մեջ ամեն ինչ հիասքանչ է, ու ձեզ համար ամեն ինչ՝ մատչելի։ Դուք հավասարակշռված, հանդարտ ու ռոմանտիկ անհատ եք։ Երբեք չեք տարակուսում՝ ձեր կատարած ընտրությունը ճշմարի՞տ է, թե՞ ոչ։ Իհարկե, երբեմն էլ ծուլությունն ու ինչ-որ բան փոխելու ցանկության  պակասը կարող են վնասել ձեր կարիերային ու ձեզ խանգարել հասնելու ցանկալի բարձունքներին։

Կշեռք-Կարիճ

Մարդկանց կյանքը, որոնք ծնվել են այս իրարամերժ նշանների տակ, անչափ բարդ է։ Սակայն տառապանքները ճշմարտություն են ծնում։ Վեներան  ու Պլուտոնը այս կենդանակերպի նշանի տակ ծնվածներին չափազանց գեղեցիկ ու հմայիչ են դարձնում։ Նրանց հատուկ է առաջնորդությունն ու նպատակասլացությունը։ Բայց կարևոը, որ քիթը չտնկեք։ Նրանք հեշտությամբ կարերա են անում, վայելում անհրաժեշտ ժողովրդականությունը։ Իսկ առանց հրապարակային կյանքի այս նշանի տակ ծնվածները պարզապես կթոշնեն։

Կարիճ-Ցուլ

Խելահեղ եռանդի տեր այս մարդիկ միշտ չէ, որ իրենց եռանդը ճիշտ են օգտագործում։ Իսկ եթե կարողանում են կառավարել սեփական էներգիան, չափազանց հաջողակ են լինում բոլոր նախաձեռնություններում։ Նրանք առատաձեռն, ուրախ ու հավատարիմ ընկերներ են։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: