Կենդանակերպի ամենաազնիվ և ուղիղ նշանները

Խոյ:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են ձեր մասին ամեն ինչ ասել ձեզ, նույնիսկ, եթե չեք խնդրել: Լեզուն Խոյերի թշնամին է:

Նրանք չեն կարողանում ժամանակին լռել, կարիք էլ չեն տեսնում դա անելու, քանի որ, նրանց կարծիքով՝ ազնվությունն ամենակարևորն է:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են խոցել բառերով, դաժան լինել արտահայտություններում:

Ցուլ:

Ցուլերը կփորձեն խուսափել կոնֆլիկտից, եթե դա հնարավոր է, սակայն որոշ իրավիճակներում նրանք պարզապես չեն կարող զսպել իրենց և կասեն այն, ինչի մասին մտածում են:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում ստել, քանի որ դա նրանց անհարմարություն է պատճառում:

Ցուլերն իրենց պարտավորված են համարում մարդկանց միայն ճշմարտությունն ասել, թեև դրա պատճառով հաճախ են տհաճ իրավիճակներում հայտնվում:

Խեցգետին: 

Որքան մտերմանաք Խեցգետնի հետ, այnքան կզգաք նրանց ուղիղությունը, որը հաճախ վերածվում է աննրբանկատության:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրող են, հոգատար, բայց նաև վստահ են, որ ճշմարտությունն ասելիս հաշվի են առնում դիմացինի զգացմունքները:

Այս հարցում Խեցգետինները սխալվում են: Քանի որ նրանք փակ են մարդկանց համար, իրենց հաշիվ չեն տալիս՝ ինչպես կարող են իրենց բառերը ցավեցնել ու վիրավորել:

Առյուծ: 

Չեն վախենում ոչնչից, այդ թվում՝ ճշմարտությունն ասելուց, թեև դա կարող է տհաճ հետևանքների պատճառ դառնալ:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ասում են միայն այն, ինչ ճշմարիտ են համարում:

Թեև պետք է խոստովանել, որ դա հաճախ տեղի է ունենում «հարց–պատասխան» ֆորմատով, քանի որ Առյուծները սեփական նախաձեռնությամբ ոչ միշտ են ուղիղ:

Նրանք ցանկանում են լիդեր լինել, ինչի համար հարկավոր է ազնվության օրինակ լինել:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հպարտ են, որ ուղիղ են, այդ կերպարը պահպանելը նրանց համար շատ ավելի կարևոր է, քան բռնվել ստելիս:

Կույս:

Ռացիոնալ են, տրամաբանող, ստում են միայն ամենածայրահեղ իրավիճակներում: Կույսերի բառերով ճշմարտությունը դաժան է հնչում:

Մարդիկ հաճախ ցանկանում են, որ Կույսերը պարզապես լռեն, քան այդքան դաժան բաներ ասեն, որքան էլ դրանք ճշմարիտ լինեն:

Պարադոքսն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում ցավ պատճառել, միշտ բարի մտադրություններ ունեն: Կույսերը պարզապես ցանկանում են սովորեցնել մարդկանց, նրանց ճիշտ ուղու վրա դնել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ