Հիմնական սխալները նոր սկսվող սիրային հարաբերություններում

Հիմնական սխալները նոր սկսվող սիրային հարաբերություններում

Հարաբերությունները, դեռ չծնված, կարող են հօդս ցնդել, եթե ժամանակին չորդեգրեք այլոց փորձն ու թույլ տաք այն հայտնի սխալները, որ բերել են բազմաթիվ զույգերի քայքայման: Ամեն ինչ գուցե բարդ է թվում, բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Ընդամենը պետք է հասկանալ’ինչ չանել հարաբերությունների զարգացման գոնե առաջին փուլում:

Ավելորդ ուշադրություն: 

Անհամբերությունը նորից շփվելու այն մարդու հետ, ով բոլորովին վերջերս գրավել է սիրտդ, իհարկե, հասկանալի է, ցուցադրվող ուշադրությունն էլ’ բնական, բայց կա որոշակի սահման, որից այն կողմ ուշադրությունը վերածվում է համառությամբ մարդու կյանք խցկվելու:

Բոլորին էլ հաճելի է ուշադրությունը, սակայն տղամարդիկ տարբեր են. մի դեպքում 10 զանգը օրվա ընթացքում լիովին թույլատրելի նորմա է, մյուս դեպքում, անգամ 3 զանգն է չափազանց: Ինչպե՞ս պարզել, թե որ տիպին է պատկանում կոնկրետ տղամարդը: Շատ հեշտ: Ամեն ինչ կախված է նրա աշխատանքից: Եթե նա «գործի մարդ է», ապա ժողովներին մեկը մյուսի հետևից եկող հաղորդագրությունները ցանկություն կառաջացնեն Ձեզնից ազատվելու: Խնդիրը միայն լուրջ աշխատանքը չէ, այլ նաև հագեցած գրաֆիկը:

Ավելորդ հետաքրքրասիրություն: 

Նորմալ է, որ Դուք ցանկանում եք ամեն ինչ իմանալ Ձեր ընտրյալի մասին, սակայն համբերություն ունեցեք: Պետք չէ նրան շարունակ հարցեր տալ ներկայից, անցյալից ու ապագայից այնպես, որ նա իրեն ստի դետեկտորի վրա զգա:

Հիշեք’ շատ բաներ կարելի է հասկանալ անգամ առանց խոսքերի’ ուղղակի հետևելով նրա շարժումներին, պահվածքին, վարքին: «Ուզում եմ իմանալ ամեն ինչ և միանգամից» սկզբունքը միանշանակ կզայրացնի նրան, իսկ արդյունքում կփչացնի հարաբերությունները:

«Նախորդներիդ» մասին պատմություններ: 

Անցյալ փորձի մասին ինֆորմացիան, իհարկե, այն է, ինչից սկսվում է ցանկացած հարաբերություն:

Բայց պետք է հասկանալ, որ մի բան է մեկ անգամ ներկայացնել, որ Ձեր կյանքում եղել է ինչ-որ մեկը ու որ նրանից բաժանվել եք այսինչ պատճառով, և մեկ այլ բան է ամեն հարմար առիթի դեպքում նրանից խոսելը: Անցյալը պետք է մնա անցյալում:

Ուշադրության պակաս: 

Սա, անշուշտ, ավելորդ ուշադրության հակառակ բևեռն է’ մյուս ծայրահեղությունը, երբ Դուք, վախենալով անիմաստ անհանգստացնել նրան կամ էլ ուղղակի նրա առաջին քայլին սպասելով, չեք գրում, չեք զանգում:

Կարող է ստացվել այնպես, որ նույն պահին Ձեր սիրելին էլ սպասի Ձեր զանգին, ու իրավիճակը նմանվի երկկողմանի անտարբերության:

Եթե նա մի ամբողջ օր չի երևում հորիզոնում, էլ մի սպասեք. ինքներդ կատարեք առաջին քայլը: Զանգեք նրան, բայց մի հարցրեք, թե ինչու չի զանգել, այլ ուղղակի ասացեք. «Ինչպե՞ս ես: Ինչպե՞ս անցավ նախորդ օրդ»:

Շուտ սկսված խանդ ու սեփականատիրություն: 

Ձեր զգացմունքները կարող են երկու կամ երեք օրում այնպես բորբոքվել, որ նույնքան արագ առաջանա նրան ուրիշ մեկի հետ կիսել չցանկանալու զգացողությունը:

Սա, իհարկե, նորմալ է: Բայց տիրապետեք Ձեզ: Երկու-երեք օրը, անգամ երկու-երեք շաբաթը Ձեզ իրավունք չեն տալիս խիստ տոնով հարցնելու՝ «Որտե՞ղ էիր», «Ու՞մ հետ էիր»: Նման հարցերը նորմալ կդառնան միայն այն դեպքում, երբ ձեր հարաբերությունը երկուստեք գիտակցված տեղափոխվի նոր հարթություն, և երկուսդ էլ զգաք, որ այդուհետ անբաժան զույգ եք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...