Դեմքը սպիտակեցնող միջոցներ

Դեմքը սպիտակեցնող միջոցներ

Այս դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել քնելուց առաջ, քանի որ դրանցից անմիջապես հետո պետք է դեմքին արևի լույս չդիպչի:

Վարունգի դիմակ

Վարունգն անցկացնել մանր քերիչով և խառնել 1ճաշի գդալ ցանկացած սնուցող քսուքի հետ: Յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում վարունգին խառնել ճիշտ նույնքան օղի: Այնուհետև բինտով թրջոցներ դնել դեմքին և պահել 15-20 րոպե:

Գազարի դիմակ

Խառնել 1թեյի գդալ վարսակի ալյուրը, կես ձվի դեղնուցն ու քերիչով անցկացրած 1 գազարը: Ստացվածը քսել դեմքին, պահել 20 րոպե: 20 կաթիլ կիտրոնահյութ ավելացնելու դեպքում դիմակի սպիտակեցնող ազդեցությունը կմեծանա:

Կարտոֆիլի դիմակ

Չմաքրած կարտոֆիլը եփել, ապա հեռացնել կեղևը: Ավելացնել կաթ, 1 ձվի դեղնուց և 20-30 րոպեով թողնել շոգեբաղնիքում: Դեմքին քսելուց հետո վերևից ամուր փակել կտորով:

Կիտրոնի դիմակ

Կիտրոնի հյութը խառնել կարտոֆիլի կամ ցորենի ալյուրի հետ ու քսել դեմքին:

Մեղրի ու կիտրոնի դիմակ

Կիտրոնի հյութը խառնել 100 գ մեղրի հետ: Ստացված զանգվածն ամեն օր լվացվելուց 10-30 րոպե առաջ քսել դեմքին, կրծքավանդակին, վզին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...