Ինչո՞ւ են կանայք դադարում գրավիչ լինել իրենց ամուսինների համար

Ինչո՞ւ են կանայք դադարում գրավիչ լինել իրենց ամուսինների համար

Սիրո կրակը ժամանակի ընթացքում վերածվում է թույլ կայծի, որը ցանկացած պահի կարող է մարել։

Իսկ ո՞վ է մեղավոր։ Արդյո՞ք կանայք իրենց մեղավոր համարում են այն հարցում, որ սերը մարել է։ Տղամարդկանց մեծ մասը կարծում է, որ միմյանց նկատմամբ հետաքրքրությունը պահպանելու գործում առաջնահերթ դերը խաղում է կինը։ Ինչո՞ւ ամուսիններն իրենց կանանց այլևս գրավիչ չեն համարում։

Ահա նրանց բարձրաձայնած 10 հիմնական պատճառները:

1. Կանայք չափից շատ են փնթփնթում՝ նույնը մի քանի անգամ կրկնելով։ Եթե տղամարդը չի արձագանքում, ապա հարկավոր է ինքնուրույն անել։

2․ Կանայք ցանկացած առիթով անընդհատ բողոքում են, որն առաջացնում է ամուսնու զայրույթը։ Եթե տղամարդը չի լսում, ավելի լավ է լռել` հասկանալով, որ նա չի պատրաստվում որևէ բան փոխել։

3. Կանայք չգիտեն, թե երբ լռեն։ Արդյո՞ք նրանք երբևէ հոգնում են իրենց խոսելուց։

4. Կանայք հաճախ քննադատում են իրենց ամուսինների հագուկապը։ Կանանց բարկացնում է «ծնկներին կախ ընկած մեծ շալվարը»։

5. Տղամարդիկ ևս կարող են անբարենպաստ խոսքեր ասել, թե ինչպես են հագնվում կանայք: Ամուսիններին դուր չի գալիս, երբ կինը, փորձելով թաքցնել ավելորդ քաշը, բալախոն է հագնում կամ եթե նա հագնում է իր տարիքին անհամապատասխան զգեստ և ճչացող կոշիկներ։

6. Ամուսնուն բարկացնում են նաև կնոջ չխնամված մազերը և հին խալաթը, նրա հագած շալվարի անորոշ չափը։

7. Ամուսինները ևս երազում են ռոմանտիկ հարաբերությունների մասին և բոլորովին էլ դեմ չեն լինի հաճույքով ընթրել միասին։

8. Ամուսիններին չի բավարարում կանացի ջերմությունը, նրանց դուր է գալիս, երբ իրենց գրկում են և համբուրում։

9. Կարիք չկա կերակուրը պաշտամունք դարձնել։ Ավելի շատ օգուտ կբերի հավասարակշռված սննդակարգը, այլ ոչ թե համեղ կերակուրները, որից հետո դժվար է նույնիսկ սեղանից վեր կենալ։

10. Ամուսինը գիտակցում է, որ կլիմաքսի հետ կապված հնարավոր է կնոջ տրամադրությունը փոխոխվի։ Բայց դա չպետք է պատճառ հանդիսանա տան անդամներին կոպտելու համար։

Եվ ամենակարևորը, տղամարդիկ կարծում են, որ զույգերի խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ տղամարդը և կինը դադարում են հաճույք ստանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...