Ամենահետաքրքիր ու բարդ օրգանի՝ աչքի մասին

Մարդու աչքերն ամենահետաքրքիր օրգաններն են, որոնց մասին մարդկանց ոչ ամեն ինչ է հայտնի: Ձեզ ենք ցանկանում ներկայացնել որոշ զարմանալի փաստեր դրանց մասին:

Ամենահետաքրքիր ու բարդ օրգանի՝ աչքի մասին

1. Ի սկզբանե աշխարհում բնակություն հաստատած յուրաքանչյուր մարդ ունեցել է շագանակագույն աչքեր: Իսկ ահա կապույտ գույնն առաջացել է շուրջ 6000 տարի առաջ՝ մուտացիայի հետևանքով: Ի դեպ՝ կապույտ աչքեր ունեցող բոլոր մարդիկ սերում են միևնույն նախնուց:

2. Մարդիկ, որոնք լույս աշխարհ են եկել նորմալ տեսողությամբ, սակայն կյանքի ընթացքում կորցրել են տեսողությունը, երազներում շարունակում են մնագած բոլորի նման պատկերներ տեսնել:

Ամենահետաքրքիր ու բարդ օրգանի՝ աչքի մասին

3. Աչքի ցանցաթաղանթն ունի կարմիր, կապույտ և կանաչ գույների ընկալիչներ, սակայն այն ընդունակ չէ կարմիր գույնն ընկալելու: Կարմիր գույնի ընկալիչները կարողանում են տարբերակել միայն դեղնականաչավուն գույնը, կանաչի ընկալիչները՝ կապտականաչավուն գույնը: Ուղեղը կարողանում է այս երկու ազդանշանները միաձուլել և վերածել դրանք կարմիր գույնի:

4. Ցանցաթաղանթը մի հետաքրքիր գործառույթ ևս ունի. այն ամեն ինչ գլխիվայր շրջված է ընկալում, սակայն ուղեղը կարողանում է շտկել պատկերները: Անհրաժեշտ է պրիզմայական ակնոցներ կրել, որպեսզի տեսնենք աշխարհը հենց այնպիսին, ինչպիսին մեր ցանցաթաղանթն է այն ընկալում:

5. Միայն այս նախադասությունն ընթերցելու ընթացքում Դուք թարթում եք Ձեր աչքերը միջինում 6 անգամ: Մոտավոր հաշվարկներով մարդն աչքերը թարթում է րոպեում 17, իսկ տարում՝ 5,2 մլն անգամ:

Ամենահետաքրքիր ու բարդ օրգանի՝ աչքի մասին

6. Ուղեղի կիսագնդերից ամեն մեկն ընկալում է պատկերի միայն կեսը, այնուհետև ուղեղն ընդհանրացնում է ամբողջական պատկերը:

7. Մարդու կողմնային տեսողությունը հիմնված է միայն սև և սպիտակ գույների վրա, սակայն տեսողական համակարգի բարդ կառուցվածքի շնորհիվ մենք դա առհասարակ չենք նկատում:

8. Աչքերն ուղեղին մի քանի անգամ ավելի շատ աշխատանքով են ծանրաբեռնում, քան մնացած օրգաններն ու մարմնի մասերը:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ