9 բան, որոնց իրական նշանակության մասին մենք չենք էլ կռահում

Ամեն օր մենք շատ իրեր ենք օգտագործում, օրինակ՝ սովորական գրիչ, և չենք էլ իմանում, թե դրա այս կամ այն մասերն ինչու հենց այդ ձևն ունեն։

Երբևէ մտածե՞լ եք, օրինակ, թե ինչու են գրիչների կափարիչները շատ հաճախ անցքերով արվում։

Համակարգչի ստեղների ուռուցիկ գծերը A և O տառերի և 5 թվի վրա պետք են, որպեսզի առանց տեսնելու կարողանանք գտնել անհրաժեշտ ստեղները։

9 բան, որոնց իրական նշանակության մասին մենք չենք էլ կռահում

Ջինսերի գրպանների ամրակներն առաջին անգամ XIX դարի երկրորդ կեսին են հայտնվել։ Դրանք ամրացնում էին գրպանների կարերի միացման մասերում, այնպես որ կարելի էր գրպաններում շատ ծանր իրեր կրել առանց վախենալու, որ դրանք կպատռվեն։ Հիմա դրանք պարզապես դեկորատիվ բնույթ են կրում։

9 բան, որոնց իրական նշանակության մասին մենք չենք էլ կռահում

Ջինսերի փոքրիկ գրպանիկն ի սկզբանե նախատեսված է եղել ժամացույցի, մետաղադրամների, ոսկու կամ կրակայրիչի համար։

9 բան, որոնց իրական նշանակության մասին մենք չենք էլ կռահում

Ուտելու փայտիկների իրար կպած մասը սովորաբար առկա է էժանագին մեկանգամյա օգտագործման փայտիկների վրա։ Դա ցույց է տալիս, որ փայտիկներն օգտագործված չեն։

9 բան, որոնց իրական նշանակության մասին մենք չենք էլ կռահում

Վերնաշապիկի մեջքին գտնվող օղակը հիմա դեկորատիվ բնույթ է կրում, բայց ի սկզբանե այն ստեղծվել է որպես կախիչ։

9 բան, որոնց իրական նշանակության մասին մենք չենք էլ կռահում

Գրիչի կափարիչի վրա եղած անցքը նրա համար է, որպեսզի երեխաներն, այն պատահաբար կուլ տալով, չխեղդվեն։

9 բան, որոնց իրական նշանակության մասին մենք չենք էլ կռահում

Սպագետիի գդալի վրայի անցքը ջուրը թափելու համար է, սակայն վերջին ժամանակներս այն այնպիսի չափսի են պատրաստում, որ դրանով հնարավոր լինի չափել սպագետիի՝ մեկ հոգու չափաբաժինը։

9 բան, որոնց իրական նշանակության մասին մենք չենք էլ կռահում

Կեդերի վրայի անցքերը. նույնպես կարևոր գործառույթ ունեն։ Դրանցից հիմնականը ոտնաթաթի օդափոխումն է։ Սակայն դրանք ևս մեկ նշանակություն ունեն. դրանց միջով անցնում է կոշիկի կապը, որպեսզի այն ավելի ամուր մնա ոտքի վրա։ Հենց այդպես էին հարյուր տարի առաջ անում բասկետբոլիստները, որոնց համար որ ստեղծվել էին կեդերը։

9 բան, որոնց իրական նշանակության մասին մենք չենք էլ կռահում

Ռետինի կապույտ հատվածը, որն ավելի կոշտ է, նախատեսված է ամուր թղթի վրայից կոշտ մատիտը մաքրելու համար։

9 բան, որոնց իրական նշանակության մասին մենք չենք էլ կռահում

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: