Կլոր խաչապուրիներ՝ չոր թավայի մեջ

Այս կլոր խաչապուրիները, որոնք եփվում են չոր թավայի մեջ, մածունի կամ կեֆիրի հիմքի վրա են պատրաստվում, այդ պատճառով երկար են թարմ մնում և շատ համեղ են։

Կլոր խաչապուրիներ՝ չոր թավայի մեջ

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 130 մլ կեֆիր
  • 150 մլ թթվասեր
  • 400 գր․ ալյուր
  • 1 ճ․գ․ շաքարավազ
  • 130 գր․ կարագ
  • 400 գրամ բրինզա պանիր
  • Աղ
  • Սոդա

Պատրաստման եղանակը

1. Իրար խառնեք 130 մլ կեֆիրը և 130 մլ թթվասերը, կամ դրանց փոխարեն կարող եք մածուն օգտագործել։ Այս բաղադրիչներին ավելացրեք կես թեյի գդալ աղ և սոդա, ինչպես նաև մեկ ճաշի գդալ շաքարավազ։

Կլոր խաչապուրիներ՝ չոր թավայի մեջ

2. Կարագը հալեցրեք ջրային բաղնիքի վրա և ավելացրեք խառնուրդին։ Լավ խառնեք այս ամենը և սկսեք աստիճանաբար ավելացնել ալյուրը։

Կլոր խաչապուրիներ՝ չոր թավայի մեջ

3. Թույլ խմոր հունցեք, այն չպետք է կպչի ձեռքերին։

4. Պատրաստենք միջուկը․ քերեք պանիրը, ավելացրեք թթվասեր և կարագ։ Բրինզայի փոխարեն տարբեր ուրիշ պանիրներ կարող եք օգտագործել։

Կլոր խաչապուրիներ՝ չոր թավայի մեջ

5. Խմորը չորս մասի բաժանեք։ Լոշիկներ ձևավորեք, ամեն մի լոշիկի մեջ դրեք միջուկի մեկ չորրորդ մասը։

Կլոր խաչապուրիներ՝ չոր թավայի մեջ

6. Լոշիկի ծայրերը միացրեք իրար պարկի նման։ Շրջեք և վրայից գրտնակով անցեք։

Կլոր խաչապուրիներ՝ չոր թավայի մեջ

7. Տապակեք չոր թավայի մեջ, կափարիչը փակ, շրջելուց հետո կափարիչը բացեք։

Կլոր խաչապուրիներ՝ չոր թավայի մեջ

8. Թավայից հանելուց հետո անմիջապես կարագ քսեք վրան և կտրատեք։

Կլոր խաչապուրիներ՝ չոր թավայի մեջ

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ