Այլևս պետք չէ «հոր գներով» կարագ գնել. պատրաստեք տնական կարագ ընդամենը 15 րոպեում

Ինչպես հայտնի է բոլորին, շուկայում վաճառվող կարագը պատրաստվում է պաստերացված կաթից և այդքան էլ հագեցած չէ օգտակար նյութերով, այդ իսկ պատճառով էլ տնական պայմաններում պատրաստված կարագը շատ ավելի օգտակար է, պարունակում է զանազան վիտամիններ և հանքանյութեր։ Եվ վերջապես, տան պայմաններում կարագ պատրաստելը շատ ավելի մատչելի է, քան դա խանութից գնելը։

Ձեզ ենք ներկայացնում «իսկական» կարագի առավելությունները, ինչպես նաև դա տնային պայմաններում պատրաստելու բաղադրատոմսը, ինչի համար Ձեզ պետք կլինի ընդամենը 15 րոպե։

Այլևս պետք չէ «հոր գներով» կարագ գնել. պատրաստեք տնական կարագ ընդամենը 15 րոպեում

Բնական կարագը պարունակում է A վիտամին, որն առաջնային նշանակություն ունի, երբ խոսքը մարդու աչքերի, հյուսվածքների, մեմբրանների, ատամների և մաշկի առողջության մասին է։

Բնական կարագի առավելությունները՝

  • Այն պարունակում է լեցիտին, ինչը շատ կաևոր է խոլեստերինի յուրացման գործընթացում։
  • Դրա պարունակած  A վիտամինը շատ կարևոր է վահանագեղձի և մակերիկամների առողջության համար։
  • Այն պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտներ։
  • Այն K և E վիտամինների լավ աղբյուր է։
  • Կարագը կանխարգելում է ստամոքսաղիքային վարակները։
  • Այն կանխում է ատամների թուլացումը։
  • Կարագը պարունակում է D վիտամին, որը խթանում է կալցիումի ճիշտ յուրացումը։
  • Այն ամրացնում է իմունային և մկանային համակարգերը։

Այլևս պետք չէ «հոր գներով» կարագ գնել. պատրաստեք տնական կարագ ընդամենը 15 րոպեում

Ինչպե՞ս տանը կարագ պատրաստել

Բաղադրիչներ

  • սերուցք (сливки) կամ տնական թթվասեր՝ 1լ
  • Ծովի աղ․ քանակն՝ ըստ նախասիրության

Պատրաստման եղանակ

  • Սկզբի համար սառեցրեք սերուցքը և մանրակրկիտ կերպով խառնեք այն (դա կարելի է անել բլենդերի կամ հարիչի միջոցով) մոտ 10 րոպե, ինչից հետո կստանաք ավելի խիտ զանգված։
  • Շարունակեք հարել այնքան, մինչև զանգվածը հատիկավոր դառնա և սկսվի բաժանվել։ Մի մասը կդառնա կարագ, իսկ մնացած մասը, որը հեղուկ է, պետք է ընթացքում հեռացնել։
  • Վերջում կրկին քամեք ստացվածն ու առանձնացրեք կարագը, հետո կարագը լվացեք սառը ջրով այնքան, մինչև ջուրը սկսի չփոխազդել և չվերցնի կարագի գույնը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ