Կենդանակերպի նշաններ, ովքեր լավագույն ընկերներն են

Խոյ։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իմպուլսիվ են, ակտիվ, մարդիկ հակված են թերագնահատել նրանց նվիրվածությունն ու հոգատարությունը։ Կյանքի նկատմամբ դրական մոտեցում ունեն, սիրում են ցանկացած հնարավոր արկած։ Ընկերներին դրդում են դուրս գալ հարմարավետության սահմաններից, որևէ նոր բան փորձել։ Վճռական են, գնահատում են ընկերությունը, ձգտում են հիշել հատուկ դեպքերը, հաճախ են դրանց հեղինակ դառնում։

Ցուլ։

Բոլորը գիտեն՝ որքան հուսալի, նվիրված ընկերներ են Ցուլերը, որքան հմայիչ և ուրախ։ Մի կողմից՝ նրանք զարմանալիորեն հուսալի են, համբերատար, մյուս կողմից՝ մարդկանց ստիպում են վերակենդանանալ իրենց ներկայությամբ։ Սակայն կամակորությունը հաճախ է փչացնում նրանց մասին տպավորությունը։

Երկվորյակներ։

Կենդանակերպի այս նշանի ներկակայացուցիչները կարող են խոսել ամեն բանի մասին։ Ընկերները գիտեն, որ Երկվորյակներն ուրախ են, կարողանում են աջակցել, բարձրացնել մարդկանց տրամադրությունը։ Կարողանում են ուրախացնել մարդկանց, ջարդել անվստահության պատերը։ Անկեղծ են, ոչ միշտ են կարողանում ժամանակին տեղ հասնել կամ կատարել խոստումը, բայց երբ ամեն բան լուրջ է, միշտ օգնության են հասնում ընկերոջը։

Խեցգետին՝

ընկեր, ում հետ կարելի է կիսել ցանկացած էմոցիա։ Մի քանի անգամ ավելի շատ սեր են նվիրում, քան ստանում են։ Նրանց հետ կարող եք խոսել, երբ ճնշված եք կամ ցանկանում եք կիսել ուրախությունը։ Միշտ օգնում են մարդկանց ավելի լավ զգալ, վայելել երջանկությունը։ Շատ բան են տալիս՝ փոխարենը ոչինչ չակնկալելով։

Առյուծ։

Ակտիվ են, ուրախ, սիրում են մարդկանց շրջապատում լինել։ Ընկերասեր են, հաճույքով օգնում են նույնիսկ անծանոթներին, բայց լավագույն ընկերոջը չեն փոխի ոչնչի ու ոչ ոքի հետ։ Նրա համար կանեն ամեն բան։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք ընկերոջը ճակատագրի հույսին չեն թողնի։ Նվիրված են, մարդ, ում հետ ընկերությունը ժամանակի ընթացքում ավելի է ամրանում։

Կույս՝

ընկեր, ով պատրաստ է լուծել գրեթե ցանկացած խնդիր։ Առաջին հայացքից կարող են հուսալի և նվիրված մարդու տպավորություն չթողնել, բայց իրականում զարմանալի ընկեր են։ Նկատում են ամեն բան, բայց ուշադրությունը դետալներին երբեմն կարող է խնդիրների հանգեցնել։

Կշեռք։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի առաքելությունը լավ ընկեր լինելն է։ Ազնիվ են, ընդունակ իրավիճակը դիտարկել մի քանի տեսանկյունից։ Առաջինն են պաշտպանում ընկերոջը, երբ անհրաժեշտություն է առաջանում։ Հավատարիմ են, ուրախ, ստեղծագործ։ Կարողանում են պահպանել կապը մանկության ընկերների հետ, բայց սիրում են նաև հարաբերություններ կառուցել նոր ծանոթների հետ։ Երբ չի ստացվում հարաբերություններ կառուցել, բաց են թողնում մարդկանց՝ շնորհակալ լինելով ամենի համար, ինչ սովորել են նրանից։ Չեն կառչում մարդկանցից, ում հետ հարաբերությունները թունավորում են կյանքը։

Կարիճ։

Աշխարհում չկա որևէ այլ մեկը, ով այդքան տարված է ընկերներով։ Վրեժ կլուծեն ընկերներին նեղացնողներից։ Տանել չեն կարողանում, երբ նեղացնում են մարդկանց, ում սիրում են։

Աղեղնավոր։

Հայտնվում են զվարճալի պատմությունների առանցքում, սիրում անսովոր վայրերում լինել։ Երբ հանդիպում են մեկին, ով նույնքան էներգիա ունի և հետաքրքրասեր է, հեշտությամբ ընկերանում են նրա հետ։ Աղեղնավորների հետ ճանապարհորդությունը լի է արկածներով ու հիացմունքով։ Սիրում են ազատություն, չեն ցանկանում որևէ մեկին քարշ տալ իրենց ետևից, այդ պատճառով հարաբերություններ կառուցում են միայն նրանց հետ, ովքեր կարող են իրենց հավասար քայլել։

Այծեղջյուր։

Պաշտում են ընկերներին, խնամում նրանց հարազատ մոր նման։ Հուսալի են, լի էներգիայով։ Ձգում են մարդկանց, քանի որ յուրահատուկ բնավորություն ունեն, նվիրված են, ամեն կերպ աջակցում են ընկերներին։

Ջրհոս։

Մարդկանց հնարավորություն են տալիս լինել այնպիսին, ինչպիսին իրականում են։ Չեն դատում, մարդկանց խրախուսում են անկեղծանալ, ցույց տալ իրական եսը։ Անկախ են, ուր էլ լինեն, նոր ընկերներ են ձեռք բերում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում ստորություն, ծաղր, պայքարում են դրանց դեմ, հատկապես, երբ դրանք ուղղված են ընկերների դեմ։

Ձկներ։

Մարդիկ ցանկանում են լինել Ձկների կողքին։ Նրանք կոնֆլիկտներ և վեճեր չեն սիրում, մարդկանց երջանիկ տեսնելու համար անում են հնարավոր ամեն բան։ Վստահ են, որ հարկավոր է մարդկանց երկրորդ հնարավորություն տալ, և երբ ընկերական հարաբերությունները վատ ավարտ են ունենում, չի նշանակում, որ դրանք չեն կարող վերականգնվել։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ