Մանվել Մամոյանը Կրեմլի պատերի մոտ սահմանել է Բրյուս Լիի ռեկորդը

83

Մոսկվայից Գինեսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր, վորքաութի եւ ֆիթնես մարզիչ Մանվել Մամոյանը եւս մեկ ռեկորդ է սահմանել:

Մարզիկն այս անգամ սեղմում վարժություն է կատարել 2 մատների վրա:

Ընդ որում՝ դա արել է ուղղակիորեն Կարմիր հրապարակում՝ Վասիլի Երանելու տաճարի ֆոնին, փոխանցում է «Чемпионат»-ը:

Մանվել Մամոյանը կարողացել է 2 մատների վրա մեկ րոպեում 55 սեղմում կատարել, նախորդ ռեկորդը 52 սեղմում էր:

Այդպիսի սեղմումներն առաջինը ցուցադրել է լեգենդար Բրյուս Լին:

Այդ ժամանակից ի վեր այս տեսակը համարվում է ամենաբարդը:

Արժե նշել, որ Բրյուս Լիի կատարյալ տեխնիկան, որը նա ցուցադրել է սեղմելով մատների ծայրերի վրա, այդպես էլ անգերազանցելի է մնում:

Մեկնաբանություններ