Եզակի դեպք Ղազախստանում. Կինը երկու երեխա է ծննդաբերել մի քանի ամսվա տարբերությամբ

228

Արտառոց դեպք է գրանցվել Ղազախստանի Ուրալսկ քաղաքի ծննդատանը:

Տեղի բնակչուհի, 29-ամյա Լիլիա Կոնովալովան երկու երեխա է ծննդաբերել երկու ամսվա տարբերությամբ:

Երկրի առողջապահության նախարարությունում պատմել են, որ նախ լույս աշխարհ է եկել ընդամենը 850 գրամ քաշով աղջիկը:

Լիլիան նրան ծննդաբերել է մայիսի 14-ին՝ հղիության 25-րդ շաբաթում:

Իսկ օգոստոսի 9-ին նա ծննդաբերել է գրեթե 3 կգ քաշով տղային, որի համար կեսարյան հատում են արել:

Ժամանակային նման տարբերությունը բացատրվում է անատոմիական առանձնահատկությունով:

Պարզվել է, որ Լիլիան կրկնակի արգանդ ունի:

Մասնագետների խոսքերով, ողջ երեխա ծննդաբերելու հավանականությունը կազմել է 50 միլիոնից մեկը:

Սակայն բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ տեղի է ունեցել հրաշք:

Հղիությունը շատ բարդ է ընթացել, Լիլիան անընդհատ գամված է եղել անկողնուն, սակայն այժմ նա երջանիկ է, իսկ երեխաները՝ առողջ:

Մեկնաբանություններ