Մոնիկա Բելուչին Փարիզում հիացրել է երկրպագուներին

Մոնիկա Բելուչին զարմացրել է երկրպագուներին՝ հանրությանը ներկայանալով կիսաթափանցիկ սեքսուալ զգեստով․ 55-ամյա դերասանուհին ներկա է եղել մոդելավորող Ռալֆ Լորենի մասին վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությանը, որը կայացել է նախօրեին Ֆրանսիայում:

Մոնիկան միջոցառմանը մասնակցել է Ralph Lauren ապրանքանիշի երկար, թափանցիկ, սպիտակ մանյակներով զգեստով։

Կերպարն ամբողջացրել է ոսկյա գոտին եւ նույն երանգի պայուսակը:

Լուսանկարում, որը հրապարակվել է Instagram-ի պաշտոնական էջում՝ Բելուչին 80-ամյա Ռալֆ Լորենի հետ է, որը ցուցադրության էր ներկայացել սպորտային բաճկոնով:

«Նախանձում եմ պարոն Լորենին», «Անհավանական», «Ներկայումս ապրող ամենագեղեցիկ կանանցից մեկը», «Աչքս չեմ կարողանում հեռացնել», «Իմ սիրելի դերասանուհին եւ կինը», «Ամուսնացիր ինձ հետ», «Ցնցող գեղեցկություն», — գրել են հետեւորդները։