Երեք դուստրերի մայրը տխուր տնակը վերածեց գեղեցկության ստուդիայի

Բրիտանացի Քիրսի Դեյվիդ Պաուելը երեք դուստրերի մայր է: Իսկ երբ դուք ունեք այդքան շատ երեխաներ և այն էլ աղջիկներ, տան մեջ յուրաքանչյուր լրացուցիչ քառակուսի սանտիմետր արժե ոսկի: Այս հոդվածում մենք կխոսենք Քիրթինի` իր երեխաններին արված անակնկալի մասին։

Այսպիսով, նրանց տանը սանդուղքների տակ գտնվում էր փոքրիկ պահոց, որը Քիրթսիի ամուսինը օգտագործում էր գործիքներ պահելու համար: Այսինքն` առհասարակ դատարկ էր: Հենց դա մեր հերոսուհին որոշեց իր դուստրերի համար իսկական գեղեցկության անկյան վերածել։

Իհարկե, այս նախագծի բյուջեն շատ սահմանափակ էր, ուստի Քիրթսին և նրա ամուսինը որոշեցին օգտագործել ձեռքի տակ եղած գործիքները և գնել միայն մի քանի պարագաներ: Սկզբի համար պատերը մաքրեցին, իսկ հետո ներկեցին սպիտակ: Վերանորոգումից հետո մնացած լինոլեումով ծածկեցին հատակը:

Քիրթին փոքրիկ սենյակում կախել է նաև հայելի, մի քանի դարակներ և զամբյուղ, որոնցում ավելի ուշ նրա դուստրերը կպահպանեն տարբեր մազերի պարագաներ, ինչպես նաև կոսմետիկա: Բացի այդ, այստեղ դրվեցին զարդեր, ֆեն և մազի արդուկներ, որոնց աղջիկներն ի վերջո պետք են:

Սեղանի մոտ կա մի աթոռակ, որի վրա աղջիկները կնստեն, երբ գեղեցկանալու կարիք լինի, իսկ հակառակ անկյունում նրանք տեղադրեցին մի փոքր փափուկ բազկաթոռ: Քիրթսիի գաղափարի համաձայն, մեկ այլ դուստր կարող է նստել այս աթոռին ՝ սպասելով իր հերթին։

Ինչ վերաբերում է ամուսնու գործիքներին, ապա դրանք տեղափոխվեցին սարայ: Աղջիկները գնահատեցին մայրիկի անակնկալը։

Ի դեպ, այս նախագծի մասին դրականորեն խոսեցին նաև օգտատերերը: Շատ կանայք հաստատեցին, որ մանկության տարիներին նրանք երազում էին նման բանի մասին, իսկ մի տղամարդ նույնիսկ պատկերացրեց, թե ինչպես են աղջիկները պայքարելու այս փոքրիկ սենյակի համար, եթե նրանց միևնույն ժամանակ այցելություն նախատեսված լինի։

Ամեն դեպքում, մենք հավատում ենք, որ Քիրսթիի օրինակն արժանի է ընդօրինակման: Շատ կարևոր է, որ երեխաները ունենան անձնական տարածք, ինչը նշանակում է, որ ծնողները կարող են փորձել այն տրամադրել իրենց: Երբեմն բավական է մի փոքր ջանք թափել դրա համար, ինչպես այս նյութի գլխավոր հերոսը։