Ծայրահեղ քաշի կորուստն ամենևին էլ այնքան հեշտ չէ, որքան թվում է:
Հատկապես, եթե մարդը տարիներ շարունակ ձևավորված չափազանց շատ ուտելու սովորություն ունի:
Դա հենց այն է, ինչ պատահեց մեր պատմության հերոսների` Իթան և Ռեբեկա Սպիտցերների հետ։
Զույգը սովոր չէր երբևէ զրկել իրենց որևէ «համեղ» բանից: Բայց երբ Իթանի քաշը հասավ 181 կգ–ի, բժիշկներն ահազանգեցին:
Տղամարդուն սպառնում էին սրտի լուրջ խնդիրներ, որոնք կարող էին սպառնալիք դառնալ նրա կյանքի համար: Այնպես որ, ընտրություն չկար. Պետք էր սկսել նիհարել:
Առողջ սննդին անցումը շատ դժվար էր: Էթանը մի քանի անգամ հանձնվեց, մանավանդ, երբ չէր տեսնում իր աշխատանքի արդյունքները:
Բայց վերջիվերջո տղամարդուն հաջողվեց սկսել նիհարել:
Իսկ ավելի ուշ նրա կինը ոգեշնչվեց ամուսնու օրինակով` որոշելով, որ արժե նիհարել նրա հետ «զույգով»:
Արդյունքում զույգի ընդհանուր քաշի կորուստը կազմեց 136 կգ: Ամենակարևորը, Իթանն ու Ռեբեկան սկսեցին շատ ավելի լավ զգալ:
Ավելի ուշ տղամարդը խոստովանեց, որ ինքը երբեք չի մտածել, որ իր համար այդքան հեշտ կլինի քայլել և վազել, իսկ իր համար սովորական դարձած շնչարգելությունը պարզապես կվերանա:
Ամուսիններն այնքան սիրեցին համատեղ մարզումները, որ նրանք առանց դրանց չեն պատկերացնում իրենց կյանքը։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: