Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Մեզանից յուրաքանչյուրը ծանոթ է անվտանգության տարրական կանոններին:

Սակայն պատահում է այնպես, որ անսպասելի իրադրություններում հայտնվելով, մենք խառնվում ենք իրար և միանգամից չենք հասկանում, թե ինչ է պետք անել:

Ինչպես տարբերել թունավոր օձին

Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Օձերին պետք է շրջանցել, բայց օգտակար է իմանալ թունավոր օձին տարբերակելու նշանները: Օրինակ, թունավոր օձի մոտ գլխից պարանոցի անցումը պարզ նկատելի է:

Քայլելիս մի օգտվեք բջջային հեռախոսից

Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Անվտանգության հարցերով մասնագետները ընդգծում են, որ միաժամանակ քայլելն ու հեռախոսից օգտվելը ձեր ուղեղը շատ է ծանրաբեռնում: Դուք այդ դեպքում շատ անուշադիր կլինեք շրջապատող երևույթների նկատմամբ և կարող եք նաև չնկատել մոտալուտ վտանգը:

Պետք է ավտոմեքենայի սրահի հայելին ճիշտ դիրքում լինի

Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Պետք է մշտապես տեսնեք ցանկացած մեքենա, որը գալիս է ձեր ետևից: Որպեսզի հայելու դիրքը ճիժտ ընտրեք, այդ ընթացքում նստած եղեք հենց վարորդի տեղում:

Ցուրտ եղանակին ճիշտ հագուստ ընտրեք

Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Հիշեք, որ խոնավ մաշկն ավելի շուտ է տալիս տաքություն, այդ պատճառով անհրաժեշտ է որքան հնարավոր է երկար մաշկը չոր պահել: Բրդե հագուստներն ավելի երկար են պահպանում տաքությունը:

Սննդի հատվածը կոկորդից դուրս բերեք Հեյմլիխի հնարքի միջոցով

Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Մասնագետները խորհուրդ են տալիս յուրաքանչյուրին հիշել այս հնարքը, որի օգնությամբ կարող եք օգնել խեղդվող մարդուն կամ ինքներդ ձեզ: Ուղղակի պետք է հետևել այս կանոններին.

  • Բռունց քարեք և այն սեղմեք ձեզ՝ որովայնի հատվածում,
  • Մյուս ձեռքով բռունցքը դեպի վեր հրեք՝ ճնշելով կրծքավանդակը,
  • Կրկնեք այնքան, քանի դեռ սննդի մնացորդը դուրս չգա;

Միշտ ձեզ հետ հակաալերգիկ դեղեր ունեցեք

Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Դուք երբեք չեք կարող իմանալ, թե որտեղ և երբ կարող է ձեր ալերգիան առաջանա: Այս դեղերը պետք կգան հատկապես, եթե դուք պատրաստվում եք երկարատև ուղևորության:

Գազի վառարանի վրա կրակի առաջացման դեպքում անջատեք այն և փակեք սպասքի բերանը

Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Փրկարարներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ պետք չէ վառվող յուղը հանգցնել ջրով: Ուղղակի պետք է որևէ բանով փակել սպասքը:

Մի հանեք դանակը կամ այլ սուր իրը վերքից

Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Դրա փոխարեն պետք է փորձել կանգնեցնել արյունահոսությունը՝ միչ շտապօգնության աշխատակիցների տեղ հասնելը:

Հատկապես ուշադիր եղեք թռիչքից երեք րոպե հետո և վայրէջքից տասը րոպե առաջ

Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Հետազոտողների տվյալներով, հատկապես այդ ժամանակահատվածում են լինում ավիավթարների 80 տոկոսը:

Հրդեհի ընթացքում եղեք հատակին մոտ

Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Պետք է որքան հնարավոր է իջնեք դեպի հատակը:

Եթե հասարակական վայրում ձեզ վատ եք զգում, ապա օգնության համար մեկ մարդու դիմեք

Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Մեկ մարդուց օգնություն ստանալն ավելի հնարավոր է, քան մի խումբ մարդկանցից:

Միշտ ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ ունեցեք

Խորհուրդներ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Եթե ձեզ մոտ անձը հաստատող փաստաթուղթ ունենաք, ապաձեզ հեշտությամբ կարող են օգնել՝ իմանալով ձեր տվյալները:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: