Ահա, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ կատարյալ արտաքին ունեցող կանանց հետ

Նման իրավիճակը արդեն ակնհայտ օրինաչափություն է, երբ կատարյալ գեղեցիկ կանայք այդպես էլ ամուսնության առաջարկ չեն ստանում, մինչդեռ տղամարդիկ ամուսնության առաջարկ են անում ոչնչով չտարբերվող կանանց:

Կոննեկտիկուտի համալսարանի պրոֆեսոր Ռորի ՄաքԳլոինը հետազոտություն անցկացնելու համար հրավիրել է մինչև 32 տարեկան 153 տղամարդու և 152 կնոջ: Նրանցից յուրաքանչյուրը մասնակցել է ֆոտոսեսիայի. տղամարդկանց կերպարի ընտրությանը մասնակցել են մասնագետները, իսկ կանայք իրենք են ստեղծել իրենց կերպարները: Կանանցից յուրաքանչյուրը երկու անգամ է լուսանկարվել, մի անգամ դիմահարդարումով և ոճային տեսքով, մյուս անգամ առանց դիմահարդարման և շատ հասարակ հագուստով:

Ահա, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ կատարյալ արտաքին ունեցող կանանց հետ

Հետազոտության հաջորդ փուլը թեստավորում է եղել: Մասնակիցներից յուրաքանչյուրը ստացել է լուսանկարների փաթեթը, որոնք պիտի գնահատեին երեք բնութագրիչներով՝

. Գրավչություն

. Վստահություն

. Հանդիպելու ցանկություն

Ահա, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ կատարյալ արտաքին ունեցող կանանց հետ

Արդյուքները շշմեցուցիչ են եղել. կատարյալ տեսք ունեցող կանայք, ավելի շատ միավոր են ստացել «գրավչություն» բնութագրիչից, սակայն «վստահություն» բնութագրիչը ակնհայտորեն զիջել է, հետևաբար նրանց հանդիպման են հրավիրել մասնակիցների ընդամենը 27 տոկոսը: Դիմահարդարման բացակայությունը և ավելի բնական տեսքը, ընդհակառակը, «վստահություն» է ներշնչել, նրանց հանդիպման է հրավիրել մասնակիցների 92 տոկոսը:

Իսկ տղամարդկանց հարցում ճիշտ հակառակ պատկերն է գրանցվել։

Ահա, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ կատարյալ արտաքին ունեցող կանանց հետ

Կանայք գնահատել են գրավչության ու վստահության համադրությունը: «Նա գրավիչ տեսք ունի և վստահելի է թվում, այդ պատճառով էլ ես նրա հետ հարաբերություններ կկառուցեի». այսպիսին է եղել նրանց մոտեցումը:

Ինչպես տեսնում ենք, լուրջ հարաբերություններ կառուցելու համար արտաքինը որոշիչ գործոն չէ: Այդ պատճառով էլ տղամարդիկ ակնհայտորեն հրաժարվում են գեղեցկուհիներից՝ հօգուտ ավելի համեստ և ներքին գեղեցկությամբ օժտված կանանց:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ