Փաստեր տղամարդու և կնոջ ուղեղի տարբերությունների մասին

Փաստեր տղամարդու և կնոջ ուղեղի տարբերությունների մասին

Գիտնականները պնդում են, որ տղամարդկանց 20 %-ն ունի կանացի ուղեղ, իսկ կանանց 10 %-ը` տղամարդու, իհարկե, բազմաթիվ անհատական տարբերություններով: Օր.՝ կանայք երկու անգամ ավելի լավ են լսում, քան տղամարդիկ:

Կինը լսում է` ինչպես է տղամարդը բղավում (և կարծում է, որ նա բարկացած է), իսկ տղամարդուն թվում է, թե նա խոսում է վստահելի տոնով: Կինը լսում է զրուցակցին գլխուղեղի երկու կիսագնդերի միջամտությամբ (աջ և ձախ), իսկ տղամարդը առավելապես ձախ կիսագնդի շնորհիվ՝ վերբալ, տրամաբանական մտածողության մասնակցությամբ, հետևաբար` քննադատորեն:

Կանանց մոտ ավելի նեղ են կապերը երկու կիսագնդերի միջև, որը թույլ է տալիս լուծել միաժամանակ մի քանի խնդիր, և տղամարդու խոսքը իրենց թվում է հուզականորեն երանգավորված, սուբյեկտիվորեն գիտակցված իրենց ցանկությունների և տագնապների միջով, էթիկական և սոցիալական արժեքների միջով անցկացված: Կանայք լսում են` ինչ է տղամարդը խոսում, բայց ավելի շատ նրանք զգում են` ինչպես է նա դա անում, զգում են տղամարդու ձայնի հնչերանգը, նրա շնչառության ռիթմը, նրա ենթադրվող զգացմունքները:

Գլխուղեղի ձախ կիսագունդը ավելի շատ զարգացած է կանանց մոտ, իսկ աջը (այսպես կոչված հուզականը)` տղամարդկանց մոտ: Նշանակում է կինը ավելի շատ է միջամտում հաղորդակցման մեջ վերբալիզացիային, այն ժամանակ, երբ տղամարդը` գործելուն, մրցակցելուն: Արդեն մանկապարտեզում աղջիկները 4 անգամ ավելի շատ են խոսում, քան տղաները: Տղաները վիճում են կռիվ են անում 10 անգամ ավելի շատ քան աղջիկները: Միջինում կանայք հեռախոսազրույցի ժամանակ ծախսում են 20 րոպե, երբ տղամարդիկ ծախսում են 6 րոպե կարևոր ինֆորմացիայով փոխանակվելու համար: Կանանց անհրաժեշտ է կիսվել իրենց մտքերով, զգացմունքներով, հույզերով, մինչդեռ տղամարդիկ զսպում և վերահսկում են իրենց հույզերը և փորձում են խնդրի լուծում գտնել:

Ամուսինը ընդհատում է կնոջը, որպեսզի խնդրի լուծում առաջարկի, իսկ կնոջը թվում է, թե նա իրեն չի լսում: Փաստացի տղամարդիկ ավելի հուզական են, քան կանայք, սակայն նրանք չեն արտահայտում իրենց հույզերը, և այդ փաստը չպետք է անտեսել ամուսնական կյանքում: Կնոջ համար կարևոր է ժամանակը, վերջինիս համար պատասխանատու է ձախ կիսագունդը: Իսկ տղամարդու համար կարևոր է տարածությունը, և այստեղ կարևոր դեր է խաղում աջ կիսագունդը: Տղամարդու առավելությունը մեծ տարածական գործողությունների փորձարկումների ժամանակ ահռելի է` սկսած մանկությունից:

Կինը գտնում է ճանապարհը կոնկրետ նշաններով, հետագայում դրանք ավելի լավ հիշելով, քան տղամարդիկ, իսկ տղամարդը գործում է աբստրակտ հասկացություններով, նա ընդունակ է ինմպրովիզացնել՝ «կտրել ճանապարհը, որ ավելի շուտ հասնի իր մեքենային կամ հյուրանոցին»:

Համարվում է որ կինը ավելի զգայուն է, բայց ոչ հուզական: Նրա մոտ լավ է զարգացած լսողությունը, այդ պատճառով նրա համար կարևոր նշանակություն ունի լսել հաճելի խոսքեր, ձայնի հնչերանգը, երաժշտությունը և այլն: Կանանց մոտ ավելի լավ է զարգացած շոշափելիքի զգայարանները, կնոջ մաշկի վրա 10 անգամ ավելի շատ են ռեցեպտորները (որոնք զգայուն են հպումներին), քան տղամարդու մոտ:

Ինչ վերաբերվում է տեսողությանը, ապա տղամարդկանց մոտ այն ավելի լավ է զարգացած և էրոտիզացված է. այստեղից էլ նրանց հակվածությունը գրգռվածության, որն առաջանում է հագուստից, շպարից, գեղեցիկ զարդերից, մերկությունից, պոռնոգրաֆիկ ամսագրերից: Սակայն կանանց մոտ ավելի լավ է զարգացած տեսողական հիշողությունը:

Կինը խոսում է չմտածված, տղամարդը գործում է չմտածված: Կնոջը մտերմություն է պետք սեքսուալությունը գնահատելու համար, իսկ տղամարդուն անհրաժեշտ է սեքսուալություն մտերմությունը գնահատելու համար:

Սուսաննա Ավետիսյան «ԳՈՅ» հոգեբանական կենտրոնի հոգեբան

Աղբյուրը` ֆիզիոլոգ–կլինիցիստ Սերժ Հինգերի դասախոսությունից

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...