Զույգը երկու բեռնարկղերից տուն է կառուցել

Դեյվի և Ջեյմի Հինքլի բնակավայրը բավականին անսովոր է։ Տարածքը կազմում է ընդամենը 37 քմ: Չնայած ոչ ստանդարտ հիմքին և փոքր չափսին, զույգի տունը կարող է մրցել հարմարավետ առանձնատան հետ:

Զույգը երկու բեռնարկղերից տուն է կառուցել

Զույգը որոշեց սեփական կացարան ստեղծել բեռնարկղերում, որոնք օգտագործվում են ծովային նավերում` մեծամասշտաբ ապրանքներ տեղափոխելու համար: Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ էր երկու այդպիսի տարա, որ ստացվի կոմպակտ երկհարկանի տուն։

Զույգը երկու բեռնարկղերից տուն է կառուցել

Ջեյմիի և Դեյվի անսովոր պատմությունը սկսվել է 2014-ին, երբ զույգը Վանկուվերում գտնվող իր տունը վաճառելուց հետո ձեռք բերեց 200 ակր հող Վաշինգտոնի Կալամա քաղաքում: Վաճառքից ստացվել էր 65 հազար դոլար:

Զույգը երկու բեռնարկղերից տուն է կառուցել

Մեկ տարի անց զույգը սկսեց տուն կառուցել։ Դեռ շինարարություն չէին սկսել, քանի որ սպասում էին ջրամատակարարմանը և էլեկտրականությանը: Բայց 2015-ի օգոստոսին տեղի ունեցավ մի սարսափելի դեպք. Դեյվի մոտ ախտորոշվեց ուղեղային արյունազեղում: Տղամարդուն անհրաժեշտ էր տարհանել ուղղաթիռով. Նա հինգ օր անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում: Բարեբախտաբար, Դեյվը ողջ է մնացել, և դուրս գրվելուց հետո նա շարունակեց բնակարանը կառուցել։

Դեյվի մարմնի աջ կողմը թմրել էր, բայց դա չխանգարեց, որ նպատակասլաց տղամարդը գնա դեպի իր երազանքը: Նա ասաց, որ հենց շինարարական աշխատանքներն են օգնել վերականգնվել հիվանդությունից: 2016-ի ապրիլին տունը պատրաստ էր, իսկ Դեյվը վերականգնեց իր մարմնի 85% շարժունակությունը:

Զույգը երկու բեռնարկղերից տուն է կառուցել

Տան առաջին մակարդակում կառուցվեց խոհանոց, լոգարան, հյուրասենյակ և պահեստ: Երկրորդ հարկում ամուսինների ննջասենյակն է և պատշգամբը: Ավարտելով բնակարանաշինությունը՝ ամուսինները որոշեցին շարունակել բարելավել տարածքը: Այժմ զույգը զբաղվում է ջերմոցների, հավանոցի, կամրջի և նույնիսկ զիփլայնի կառուցմամբ: Կախովի կամուրջն այժմ ավարտված է։ Այն տան պատշգամբը կապում է տեռասի հետ, որտեղից կարելի է վայելել հովտի ցնցող լանդշաֆտը։

Զույգը երկու բեռնարկղերից տուն է կառուցել

Ջեյմին ասաց, որ ինքն ու իր ամուսինն ապրում են իրենց լավագույն կյանքը` իմանալով, որ ամեն օր կարող է վերջինը լինել: Իսկ Դեյվը կիսվեց, որ ինքը և իր կինն իսկական երջանկություն են զգում, քանի որ նրանք ունեն ավելին, քան երազել են։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: