2 բան, որ պետք է ցանկացած տղամարդու

№1. Ձեր աջակցությունը

Մենք պետք է զգանք, որ մեզ ինչ–որ մեկն աջակցում է. ասես թե մենք արքաներ ենք, եթե դա բոլորովին էլ այդպես չէ։ Դուք պետք է հասկանաք, որ երբ մենք դռնից դուրս ենք գալիս, ամբողջ աշխարհը պատրաստ է մեր դեմ դուրս գալ։ Տնից դուրս եկող ցանկացած տղամարդ պատրաստ է պայքարի։

Նա կարող է աշխատել այնպիսի վայրում, որտեղ ցանկացած պահի կարող են նրան հայտնել աշխատանքից ազատելու որոշման մասին, եւ նրա կյանքը մի ակնթարթում կփոխվի։

Ձեր տղամարդը կարող է քայլել փողոցով հետո մի պահ կանգ առնել,  ու նրա հետ պատահի մի բան, որը բոլորովին նրա հսկողության տակ չէ, կամ մեկը կարող է փորձել խլել այն, ինչ նրան է պատկանում։ Այլ կերպ ասած՝ տղամարդը մշտապես մարտական պատրաստականության վիճակում է՝ գնահատելով մյուս տղամարդկանց եւ պատրաստ պաշտպանելու իր նվաճումները, այդ թվում՝ ձեզ։

№2. Ձեր հավատարմությունը

Հասկացեք, որ մեր սերը շատ է տարբերվում ձեր հուզական, հոգատար, անկեղծ, քաղցր, բարի, ամենակուլ սիրուց։ Կնոջ սերն ամուր է եւ ուժեղ, եւ երբ կինը սիրում է, նա հավատարիմ է, քանի որ ուրիշի հետ իրեն չի պատկերացնում, եւ ուրիշ մեկը նրան պետք չէ։

Դա նշանակում է, որ նա միշտ ձեր կողքին կլինի, ինչ էլ որ պատահի։ Այդպիսին է կնոջ սերը, իսկ տղամարդու համար սերը նվիրվածություն է։ Դա նշանակում է, որ ինչ էլ պատահի՝ դուք նրա կողքին եք լինելու։ Մեզ հեռացնում են աշխատանքից, դուք մնում եք մեր կողքին, եթե անգամ մենք աշխատավարձ չենք բերում տուն եւ ընկերուհիներին էնտուզիազմով ասում եք.

«Սա իմ տղամարդն է, ես հավատարիմ եմ նրան»։ Իսկ ին–որ մի հայտնի, հարուստ ու սեքսուալ փլեյբոյի տեսնելիս դուք նրա ձեռքն ավելի ամուր եք սեղմում եւ ասում եք. «Ինձ պետք չեն այդ պլպլան հարուստ տղաները, քանի որ իմ տղամարդը միակն ու անկրկնելին է»։

Նվիրվածությունը սիրո մեր ընկալումն է։ Տղամարդու համար սերն ու նվիրվածությունը նույն բանն է։ Ձեր պահանջած սերը գեղեցիկ է, բայց մեր սերը նման չէ դրան։  Այն ուրիշ է, թեպետ նույնպես սեր է մնում։ Եվ տղամարդու սերը շատ ուժեղ բան է։ Եթե ձեր նվիրվածությունն անկեղծ է, տղամարդը ձեզ համար իրոք ցանկացածին կսպանի, առանց տատանվելու։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: