Ինչպես 5 րոպեում հիշել ամենակարևոր ինֆորմացիան

Մանուկ հասակում բոլորի մոտ է այսպիսի պահ եղել, երբ դպրոցում սովորած չենք եղել որևէ բանաստեղծություն և փորձել ենք այն շատ արագ սովորել դասամիջոցի ընթացքում։ Եվ որոշների մոտ պատկերացրեք, որ դա ստացվում էր։ Դասերի ժամանակը վաղուց անցել է, բայց իրավիճակը, երբ հարկավոր է շատ արագ հիշել որևէ կարևոր ինֆորմացիա՝ համենային դեպս, ժամանակ առ ժամանակ ի հայտ է գալիս։ Եվ ահա խորհուրդներ հենց այդ դեպքերի համար։

1. Հարկավոր է ստեղծել պայմաններ

Ոչինչ չպետք է Ձեզ շեղի։ Եթե շուրջը աղմկոտ է՝ փակեք ականջները։ Փորձեք հիշելու ընթացքում չնայել ուրիշներին՝ դա նույնպես շեղում է։

2. Ինֆորմացիան ամենալավը հիշվում է առավոտյան

Հենց այդ պատճառով էր, որ որոշ աշակերտների մոտ ստացվում էր դասամիջոցին արագ սովորել ոտանավորը, երբ դեռ երեկ երեկոյան այն ոչ մի կերպ չէր մնում գլխում։

3. Կարդացածը հիշելու համար, փորձեք Ձեր առաջ պատկերացնել գիրք, որտեղ այն գրված է

Պատկերացրեք Ձեր առաջ էջը, գույնը, տառատեսակը։

4. Փորձեք ինֆորմացիան կարդալ մի քանի անգամ, բայց կարդալու տարբեր արագություններով

5. Կոմպլեքս մոտեցում

Օրինակ, Ձեզ հարկավոր է հիշել կարևոր ինֆորմացիայով տեքստի երկու պարբերություն։ Սկզբից կարդացեք այն, հետո գրեք այն գրիչով թղթի վրա։ Հետո արտասանեք այն բարձրաձայն, փորձելով չնայել տեքստին։ Պատկերացրեք այն, ինչ գրված է տեքստում։ Ձեզ տեքստի վերաբերյալ հուշող հարցեր առաջարկեք։

6. Փորձեք փոխել ֆորմատը

Եթե ինֆորմացիան վատ է յուրացվում՝ փորձեք վերաշարադրել այն Ձեր բառերով, այդպես ավելի հեշտ կլինի հիշել։ Վերանկարեք այն սխեմայի, աղյուսակի կամ էլ ենթապարբերությունների տեսքով։

7. Եթե կա հնարավորություն՝ քննարկեք ինչ-որ մեկի հետ կարդացածը

Ամեն դեպքում չի՞ ստացվում արագ հիշել ինֆորմացիան։ Ուրեմն պետք է մարզել հիշողությունը։ Տարիքի հետ մարդը սկսում է դժվար յուրացնել ինֆորմացիան, բայց դա շտկելի է։ Օրինակ, ուսուցիչները հանձնարարում էին Ձեզ ոտանավորներ անգիր անել, ոչ թե որպեսզի ծանրաբետնեն Ձեզ, այլ որպեսզի զարգացնեն Ձեր հիշողությունը։ Այնպես որ օգտակար կլինի հիշել դպրոցը և մարզման համար բանաստեղծություններ փորձել անգիր սովորել։ Ի ուրախություն, այժմ դուք ունեք ինտերնետ և կարող եք ընտրել Ձեզ դուր եկած յուրաքանչյուր բանաստեղծություն։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: