22 խորամանկ միջոց՝ սիրելի իրերի կյանքը երկարացնելու համար

Ներկայացնում  ենք 22 պարզ խորհուրդ՝ ինչպես երկարացնել սիրելի իրերի կյանքը:

Որպեսի իրերը թարմ մնան զգեստապահարանում, այնտեղ կերակրի սոդա դրեք: Հագուսը ցեցից պաշտպանել կօգնեն սև պղպեղի հատիկները, չորացրած լավանդան:

Բարակ մետաղական կախիչներ մի օգտագործեք, քանի որ կարող է խախտվել ուսերի գիծը: Կարևոր է ճիշտ ուսաչափ ընտրել, քանի որ եթե դրանք մեծ լինեն, հագուստի թևքերի վրա ձգված մասեր կառաջանան: Գործած իրերը և տրիկոտաժը ծալած պահեք, քանի որ կախիչի վրա դրանք կարող են ձգվել և կորցնել ձևը:

Վառ գույնի հագուստներ լվալիս մի պտղունց աղ ավելացրեք: Սև իրերին գույնը պահպանել կօգնի սուրճի լուծույթով (1 բաժակ ըմպելիք 1 լ. ջրին) կամ թունդ թեյով ողողելը:

Որպեսզի բրդյա հագուստները չծակեն, ողողելու միջոցի փոխարեն՝ մազերի բալզամ օգտագործեք: Լվալուց առաջ իրերը մի գիշերով սառցարանը դնելու դեպքում (տոպրակով), դրանք չեն խունանա:

Լվացքի մեքենայի մոտ տարա կախեք: Այն կհիշեցնի, որ հագուստը լվալուց առաջ պետք է գրպանները ստուգել:

Որպեսզի տաբատի ներքևի մասը չճմրթվի և պահպանի ձևը, ծալքերի մեջ մի քանի մետաղադրամ կարեք:

Նոր կապրոնե զուգագուլպան ջրով թրջեք, դրեք տոպակի մեջ և դրեք սառցարան 6-8 ժամով: Դրանից հետո սլաքներ և ձգվածություններ այդքան շուտ չեն առաջանա:

Որպեզի կոճակները չպատռվեն, թափանցիկ լաք քսեք թելերի ամրացման տեղում: Եթե հագուստի շղթան քաշում է, ատամիկներին օճառ քսեք:

Հագուստի յուղոտ հետքի վրա անմիջապես տալկ, ալյուր լցրեք կամ կավճով սրբեք: Հետո սովորականի պես լվացեք:

Կաշվե իրերը պետք է շապիկով պահել: Կոշիկի համար օգտագործեք ստվարաթղթե տուփեր, պայուսակների և հագուստի համար՝ տեքստիլ պարկեր, որոնք կարելի է փոխարինել հին շապիկով: Պահելու համար ցելոֆան մի օգտագործեք, քանի որ այն թույլ չի տալիս օդ անցնի, կաշին կարող է փչանալ:

Զամշե հագուստները պետք չէ երկար ժամանակ արևի լույսի տակ թողնել, իրը կարող է կապտավուն կամ կանաչավուն երանգ ստանալ:

Սպիտակ կաշվե իրերն ավելի երկար կպահպանեն գույնը ժամանակ առ ժամանակ կաթով և ձվի հարած սպիտակուցով սրբելու դեպքում:

Մուգ կաշվի գույնը պահպանել կարել է այն պարբերաբար փափուկ կտորի մեջ լցված սուրճի մրուրով սրբելու դեպքում:

Կաշվի վրայի ոչ խորը վնասումները վերացնելու համար բամբակի վրա մարմնի քսուք լցրեք և մշակեք այդ հատվածը: Կաշվի վրայի թեթև քերծվածքները կարելի է վերացնել գլիցերինով կամ նարնջի կեղևի հակառակ կողմով մի քանի անգամ սրբելու դեպքում:

Զամշի վրայից հետքրեը մաքրելու համար բամբակը թրջեք անուշադրի սպիրտով և ուժեղ սրբեք խնդրահարույց մասերը: Երբ սպիրտը գոլորշանա, մակերևույթը մաքրեք հատուկ խոզանակով, ռետինով կամ ատամի փափուկ խոզանակով:

Կաշվե վերարկուի տակից երկար վզով հագուստ կամ շարֆ կրեք: Դա կկանխի օձիքի վրա հետքերի առաջացումը: Կաշվե բաց գույնի իրեր մի կրեք մուգ իրեի հետ. խունացած գործվածքի հետքերը նույնպես դժվար են մաքրվում:

Կաշին լավ է ներծծում հոտերը: Տհաճ հոտից խուսափելու համար պահելիս իրերը գրպաններում կամ մեջը թեյ, սուրճ կամ ակտիվացված ածուխ պահեք: Այս մեթոդը կօգնի նաև սպորտային, ամենօրյա կոշիկի խնամքի գործում:

Լաքապատ գոտիները երկար ժամանակ ծալած չի կարելի պահել, դրանց վրա ծալվածքներ կառաջանան: Ավելի լավ է՝ դրանք կախել:

Կոշիկի և լաքապատ այլ իրերի տուփերում անցքեր արեք օդի լավ շրջանառություն ապահովելու համար: Որպեսզի տուփի մեջ իրերն իրար չհպվեն, վրաները զուգագուլպա կամ կտոր հագցրեք:

Լաքապատ մակերևույթից հետքերն ու բծերը մաքրելու համար այն մշակեք սովորական ապակի մաքրելու միջոցով: Փայլը վերադարձնել կօգնի սոխի հյութը, այդ հատվածին կտրված սոխ քսեք: Լաքապատ մակերևույթի փոքր վնասվածքները քողարկել կօգնի նույն գույնի լաքը:

Լաքապատ կոշիկները հանելուց հետո դրանց մեջ բրնձով կամ աղով պարկիկներ դրեք, որպեսզի լաքը փչացնող խոնավությունը վերանա: Լաքապատ մակերևույթը վատ է ներս թողնում օդը, ուստի առատ քրտնարտադրությունը կանխելու համար հատուկ միջոցներ օգտագործեք, այլապես կոշիկը կարող է կորցնել ձևը:

Ցուրտ եղանակին լաքապատ կոշիկները հագնում են փողոց դուրս գալուց 10 րոպե առաջ, որպեսզի մաշկը հասցնի տաքանալ, քանի որ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները դրա համար վնասակար են: