Ահա թե որ գիշատիչ կենդանու հետ կարելի է համեմատել Կենդանակերպի տարբեր նշանների կանանց

Կանանց հաճախ են համեմատում գիշատիչների հետ։ Եկեք միասին պարզենք, թե որ գիշատիչ կենդանիների հետ են համեմատում Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչներին։

Խոյ՝ Ջրարջ

Մի՞թե սրանք գիշատիչներ են, նրանք այնքան անմեղ են։ Իրականում ջրաջն իսկական մարտիկ է, որը չի վախենում ոչնչից և ոչ մեկից։ Հիշեք, որ Խոյ կանայք չեն սիրում, եթե ինչ որ մեկն առանց հիմնավոր պատճառի թփրտում է։ Իսկ ընդհանրապես ջրարջերն ու Խոյերը շատ անուշիկ արարածներ են։

Ցուլ՝ Արջ

Արջի կերպարը հակասական զգացողություններ է առաջացնում. սա թե հզոր գիշատիչ է, թե անտառի տերը, թե մեղրի հսկա սիրահար։ Իսկ ինչպիսին է իրականում ցուլ կինը։ Նա սիրում է ինքն իրենով մնալ, ինչ–որ հաճելի բանով զբաղվել։ Օտարներին նա չի սիրում և կարող է հոշոտել։ Մյուս կողմից նա պաշտպանում է իր երեխաներին ու ընտանիքը։ Իսկ ընդհանրապես, եթե ձեզ վրա հարձակվի Ցուլ կինը, ավելի լավ է մեռած ձևանաք։

Երկվորյակներ՝ Բարխանի կատու

Այս գիշատիչ կենդանին ինքնին հիասքանչ է, նա նույնիսկ մեծ տարիքում կատվիկի տեսք ունի։ Նա շատ ինքնամփոփ է և հմտորեն խուսափում է մարդկանցից, վարում է գիշերային կյանք: Երկվորյակներ – կանայք արտաքինից թողնում են փիսիկի տպավորություն, սակայն դուք կփոխեք ձեր կարծիքը, եթե զգաք նրա ճանկերի սրությունը։ Ընտելացնել և դարձնել այս կատվին ընտանի կենդանի, ձեզ չի հաջողվի, ինչպես չի հաջողվի Կին երկվորյակի դեպքում: Այսօր նա ձեզ հետ է, վղը դուք անգամ նրա հետքը չեք գտնի: Սակայն, ինչպես ցանկացած կատու, նա սիրում է քնքշանքն ու ջերմությունը։

Խեցգետին՝ Առյուծ

Կին խեցգետիններին, ինչպես և Առյուծներին, իսկական տղամարդ է պետք։ Սակայն տղամարդուն գրավելուց հետո, նա արդեն կարող է ամեն բան ինքնուրույն անել։ Նրանք հիանալի որսորդներ են և բառացիորեն կերակրում են ամբողջ ընտանիքը: Արտաքինից փխրուն եւ անզուսպ կանայք ենթագիտակցորեն փնտրում են իսկական տղամարդու, ում էլ շրջապատում են հոգատարությամբ ու քնքշությամբ: Կին խեցգետինն ամբողջ ընտանիքի հոգսը վերցնում է իր ուսերին, խնայելով տղամարդուն: Միաժամանակ նրանք վերահսկում են զուգընկերոջ ամեն քայլը եւ պատրաստ են նրան դավաճանության համար անգամ բզկտել:

Առյուծ՝ Ընտանի կատու

Սա գեղեցիկ, փափուկ և անկախ գիշատիչ է։ Այսօր Կատուների երկրպագուներն այնքան շատ են, որ նրանք կարծես աստվածուհի լինեն։ Այս գեղեցկուհիները ստեղծվել են երկրպագության համար: Արտաքինից նրանք շատ անվնաս են, սակայն մի կորցրեք զգոնությունը: Նրանք իսկական գիշատիչներ են: Այս նշանի ներկայացուցիչներն անտարբեր չեն շքեղության նկատմամբ: Բնությունը նրանց ստեղծել է փայլելու համար։

Կույս – Գայլ

Այդ կենդանիների մասին գրվել են լեգենդներ: Գայլին կերակրում է խելքը, ոչ թե ոտքերը՝ ինչպես ասվում է հայտնի ասացվաքում։ Գայլերը շատ խելացի, խորամանկ և զգուշավոր գիշատիչներ են։ Կույս կանայք շատ գործնական են և ունեն սառը հաշվարկային միտք: Մտերիմները նրա վրա հույս են դնում, վստահ լինելով, որ նա կարող է հաղթահարել բոլոր ներքին խնդիրները: Գայլի նման, Կույսն էլ հակամարտել չի սիրում և նախընտրում է խնդիրները լուծել բարեկամաբար, սակայն նրա տարածքում ոտնձգության դեպքում, գայլը արժանի հակահարված կտա: Այս նշանի ներկայացուցիչները հաճախ չեն խնայում ուրիշների զգացմունքները, ասելով ճշմարտությունը դիմացինի դեմքին:

Կշեռք՝ Պանդա

Այո, պանդան նույնպես գիշատիչ է, սակայն, նախընտրում է բանջարեղենը: Պանդաներն ապրում են չափավոր, մի քիչ ծույլ կյանքով, շատ հանգիստ և խաղաղասեր են: Նրանք բարի են, հանգիստ և չեն սիրում կոնֆլիկտներ: Տղամարդը այս կնոջ կողքին կարող է հանգիստ լինել։ Կշեռք կինը ընդունում է տղամարդուն անվերապահորեն, քանի որ նրան դուր է գալիս կողքին ուժեղ ու հուսալի զուգընկեր ունենալը:

Կարիճ – Վագր

Վագրի բնավորությունը երևում է այն ժամանակ, երբ նա քաղցած է: Նա դառնում է դաժան, սառնասիրտ ու հնարամիտ որսորդ, որի զոհը գոյատևելու հույս չունի: Կին կարիճներն իսկապես նման են վագրերի: Նրանք ոչ միայն չեն հանդուրժի վիրավորանքը, այլև կհարձակվեն առաջինը, եթե նրանց ինչ-որ բան դուր չգա: Նա պատրաստ է հոշոտել նրանց, ովքեր կհամարձակվեն նեղացնել իր մտերիմներին: Նման վագրի կողքին պետք է լինի միայն իսկական տղամարդ, ուրիշին նա չի հանդուրժի:

Աղեղնավոր՝ Կետ

Այս գեղեցիկ կաթնասունը «մարդասպան կետն է»։ Նրա գործողությունները միշտ ճշգրիտ են, իսկ որսի ծրագիրը՝ հանճարեղ և կատարյալ։ Կետն առանձնանում է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաեւ բարձր ինտելեկտով: Կին աղեղնավորը կետի նման վճռական է, խելացի ու համառ: Նրանք ազատատենչ են, կարիք ունեն շրջագայելու և կամքի ազատ դրսևորման, հակառակ դեպքում դառնում են ագրեսիվ: Տղամարդը կարող է համոզված լինել, որ նման զուգընկերը երբեք չի խաբի ու չի թաքցնի իրականությունը:

Այծեղջյուր՝ Շուն

Շները ոչ թե մարդկանց բարեկամներն են, այլ հովանավորները։ Այս գիշատիչները դեռ հին ժամանակներից օգնել և աջակցել են մարդկանց, իսկ այսօր նրանք որպես ընտանի կենդանի են ընկալվում։ Սակայն շունն առաջվա պես մնում է մարդու օգնականն ու պաշտպանը, որը միշտ պատրաստ է զոհել իր կյանքը հանուն իր տիրոջ։ Կին Այծեղջյուրն էլ հոգ է տանում բոլոր նրանց համար, ում սիրում է, նրա կյանքում գլխավորը սերն է։

Ջրհոս՝ Կզաքիսպ

Կզաքիսը շատ քնքույշ կենդանի է, որը մի վայրկյանում կարող է խառնել ամեն ինչ։ Հենց այդպիսին է նաև Ջրհոս կինը։ Մի զարմացեք, որ լիակատար անդորրի ֆոնին նա կարող է պայթել ատոմային ռումբի նման։ Նա միշտ շատ արագ է որսի դուրս գալիս իր զոհի հետևից և միշտ հաղթում է։

Ձկներ՝ Խարտյաշ աղվես

Աղվեսը խարտյաշ գեղեցկուհի է, խորամանկության և նենգության խորհրդանիշը։ Ձուկ կանայք ի ծնե դերասաններ են։ Եթե նա հայտնվի ձեր տանը, իմացեք, որ այսուհետ ձեր կյանքը կախված է լինելու բացառապես այս գեղեցիկ և խորամանկ գիշատչի ցանկություններից։ Համակերպվեք կամ փախեք։