ՈՒսանողուհին էքստրեմալ յոգայով զբաղվելիս ընկել է 24 մետր բարձրությունից և ողջ է մնացել

Մեքսիկայի հյուսիս-արևելյան Նուևո Լեոն նահանգում 23-ամյա ուսանողուհին էքստրեմալ յոգայով զբաղվելիս ընկել է 24 մետր բարձրությունից և հրաշքով ողջ մնացել, հաղորդում է Daily Mail-ը:

ՈՒսանողուհին էքստրեմալ յոգայով զբաղվելիս ընկել է 24 մետր բարձրությունից և ողջ է մնացել

Ալեքսա Թերազասը բնակելի շենքի վեցերորդ հարկի պատշգամբում յոգայի էքստրեմալ շարժում է փորձել, երբ պատահաբար ցած է ընկել:

Թերազասի՝ պատշգամբի եզրին արված լուսանկարը, որում կինը գլխիվայր կախված է և ողջ մարմնով հենված է ճաղավանդակներին, դժբախտ պատահարից հետո արագորեն տարածվել է համացանցում:

ՈՒսանողուհին էքստրեմալ յոգայով զբաղվելիս ընկել է 24 մետր բարձրությունից և ողջ է մնացել

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքից անմիջապես հետո նրան օգնություն է ցուցաբերվել Կարմիր խաչի և Նուևո Լեոնի քաղաքացիական պաշտպանության բժիշկների կողմից:

ՈՒսանողուհին էքստրեմալ յոգայով զբաղվելիս ընկել է 24 մետր բարձրությունից և ողջ է մնացել

Բժիշկների հաղորդմամբ՝ Թերազասը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում և ստացել է ոտքերի և ձեռքերի, ինչպես նաև ազդրի և գլխի շրջանում կոտրվածքներ:

ՈՒսանողուհին էքստրեմալ յոգայով զբաղվելիս ընկել է 24 մետր բարձրությունից և ողջ է մնացել

Մեքսիկական El Imparcial պորտալի հաղորդմամբ՝ բժիշկները վերականգնել են Թերազասի կոտրված ոտքերը, սակայն, ամենայն հավանականությամբ, աղջիկը 3 տարի չի կարողանա քայլել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ