10 բան, որ արել են մեր ծնողները, իսկ այսօր ոչ մի ծնող դա չի անում։

958

Այն, թե ինչպես են ներկայումս դաստիարակում երեխաներին, տարբերվում է սրանից 30 տարի առաջվա դաստիարակման ձևից։ Ծնողները սկսել են վերանայել անվտանգությանը վերաբերող հարցերը։ Դա լա՞վ է, թե՞ վատ, յուրաքանչյուրն ինքն է որոշում։ Անգամ եթե մենք նկատում ենք պրոգրես, դա դեռ չի նշանակում, որ չենք կարող կիրառել մեր ծնողների փորձը։

Ահա 10 օգտակար բան, որն արել են մեր ծնողները ու լավ կլինի, որ մենք նույնպես անենք։

1) Նրանք իրար համար առաջին տեղում են եղել։

Երբ մեր ծնողները երիտասարդ էին, նրանց համար ամենակարևորը կնոջ և ամուսնու հարաբերություններն էին։ Վերջին 30 տարի և ավել ժամանակահատվածում ծնողները սկսել են դիտարկել երեխաներին որպես տիեզերքի կենտրոն, բայց կարևոր է չմոռանալ ամուսինների հարաբերությունների մասին և ունենալ երջանիկ ընտանիք։ Երեխաները պետք է հասկանան, որ աշխարհն իրենց շուրջ չի պտտվում։

2) Նրանք ստիպում էին երեխաներին խաղալ դրսում։

Հնարավոր է, որ Դուք նույնպես մանկության տարիներին հեռուստացույց եք դիտել, բայց ավելւ հաճախ գտնվել եք դրսում։ Այսօրվա երեխաները 8-18 տարեկանում միջինը 7,5 ժամ էկրանի դիմաց են անցկացնում։ Եվ դա չի վերաբերում ուսմանը և կրթությանը։ Բայց մաքուր օդը և ակտիվ խաղերն այդ տարիքում պարզապես անհրաժեշտ են։ Եվ դրա համար չի պահանջվում սպորտադաշտ կամ լողավազան։ Մեզ հարկավոր էր միայն երևակայություն։

3) Նրանք վստահում էին երեխաներին։

Մեզնից շատերն են հիշում, թե ինչպես էին մինչ ուշ երեկո զբոսնում ընկերների հետ կամ գիշերում նրանց տանը։ Ծնողները կարող էին անգամ չիմանալ մեր գտնվելու վայրը։

4) Նրանք երեխաներին չին ստիպում լինել ամենախելացին։

Երեխաներին սովորեցնում էին սոցիալական և ստեղծագործության հմտություններ։ Մինչ մանկապարտեզ հաճախելը երեխաները կարդալ չգիտեին, շատերը նույնիսկ այբուբենը չգիտեին, բայց նրանց սովորեցնում էին լինել հարգալից ու ընկերասեր։ Այսօր երեխաները փորձում են մրցել ուսման մեջ և միևնույն ժամանակ ընկերական ու հարգալից լինել, ինչը միայն սթրեսի ու անհանգստության պատճառ է դառնում։

5) Նրանք երեխաներին սովորեցնում էին վարքաձևեր։

Մեր օրերում երեխաներից և դեռահասներից շատերը օժտված չեն վարքաձևերով։ Նրանք չեն կարող ասել տարրական շնորհակալությունը, երբ իրենց համար որևէ բան են անում։ Իբարկե, այդպիսինները նախկինում էլ կային, բայց ոչ այսքան։

6) Նրանք ընթրում էին ողջ ընտանիքով։

Այսպիսի ավանդույթները հետ բերելը շատ օգտակար կլիներ։ Ծնողների հետ ընթրող երեխաները հազվադեպ են ունենում տագնապ և դեպրեսիա։ Նրանց մոտ քիչ են օրինախախտումները և ավելի լավ են հասցնում գործերը։

7) Նրանց ստիպում էին երեխաներին հավաքել տունը։

Հիշու՞մ եք, երբ ծնողներն արգելում էին տնից դուրս գալ, երբ չէիք հավաքում Ձեր սենյակը։ Դուք կզարմանաք, թե Ձեր երեխաներն ինչերի են ընդունակ եթե վարվեք նույն կերպ։ Դա նրանց ինքնուրույնություն ու պատասխանատվություն կսովորեցնի։

8) Նրանք կանոնակարգում էին մյուս երեխաներին։

Ի՞նչ կանեիք, եթե Ձեր երեխայի ընկերը հիստերիկա սարքեր և անգամ հարվածեր նրան։ Մեղմորեն կխնդրեիք, որ դադարեցնե՞ր։ Բայց նախկինում ծնողներն իրենց այլ կերպ կպահեին այդպիսի իրավիճակների ժամանակ։ Նրանք այլոց հետ կվարվեին այնպես, ինչպես իրենց երեխաների։

9) Նրանք ծննդյան տոները նշում էին տանը։

Երեկույթներն այն ժամանակ իրենց մեջ ներառում էին տորթ, պաղպաղակ և տարբեր խաղեր։ Մեր ծնողները ամեն հյուրի տալիս էին նվերներով զամբյուղ, չէին վարձում պրոֆեսիոնակ լուսանկարիչ և սրճարան։ Ու դա ամենևին էլ կարևոր չէր, երեխաները, միևնույն է, ուրախանում և հաճույք էին ստանում։

10) Ամեն ինչ ավելի պարզ էր։

Նախկինում ամեն ինչ ավելի պարզ էր։ Ծնողները մեզ չէին տանում Դիսնեյլենդ, իսկ երեխաները ֆուտբոլի պարապմունքից չէին վազում դաշնամուրի պարապմունքի։ Մենք օգտագործում էինք մեր երևակայությունը և երջանիկ էինք։

Իսկ Դուք այս սկզբունքներն օգտակա՞ր եք համարում։