Ինպես ճանաչել սուտը. երեք ժեստ, որոնք կմատնեն սուտասանին

Միշտ էլ տհաճ է, երբ բախվում եք մարդկանց հետ, որոնք ձեզ խաբում են։ Ինչպե՞ս կարելի է ճանաչել ստախոսին, հասկանալ, որ ձեզ խաբում են։

Առաջարկում ենք ավելի ուշադիր հետևել դիմացինի դեմքի շարժումներին և ժեստերին։

Ավստրալիացի գրող Ալան Փիզը «Շարժումների լեզուն. ինչպես կարդալ շրջապատի մտքերը նրանց ժեստերով» գիրք է գրել, որտեղ շեշտը դրվում է ամենից տարածված երեք դիրքերի վրա, որոնք մատնում են սուտասանին։

1. Բերանին դիպչելը

Այս ժեստը գալիս է մանկուց։ Հիշու՞մ եք, երբ մուրաբան իբր ոչ թե երեխան էր կերել, այլ՝ կատուն։ Եվ որպեսզի հանկարծ «բերանից չթռցնի», փոքրիկը փորձում է ձեռքով փակել բերանը։ Այդպիսով ուղեղը ենթագիտակցորեն փորձում է պատժից խուսափել և ձեռքերով թաքցնել ճշմարտությունը։ Մեծերի մոտ էլ ոչինչ չի փոխվում. միայն թե կարող է ոչ թե ամբողջ ձեռքը լինել, այլ մի քանի մատ կամ բռունցք։

2. Կոպը քորելը

Երբ խաբեբային տանջում է խիղճը, նա ենթագիտակցորեն մատնում է իրեն յուրահատուկ ձևով։ Երբ մարդ ուզում է խուսափել տհաճ զրույցից կամ աչքերով ուղիղ կոնտակտից, նա բարձրացնում է կոպերը և դիպչում է դրանց։ Հետո սկսում է տրորել դրանք, իսկ եթե լուրջ մեղք է գործել, հատակին է նայում։ Կանայք ավելի զուսպ են այս հարցում, նրանք կոպերին ձեռք չեն տալիս, քանի որ կարող են փչացնել շպարը։ Իսկ հատակին նայելու փոխարեն առաստաղին են նայում։

3. Քթին դիպչելը

Երբ սուտասանը սովորում է, որ իրեն կարող է մատնել բերանը փակելը, բայց ենթագիտակցորեն միևնույնն է ուզում է ծածկել, նա վերջին պահին կանգ է առնում և քթին է դիպչում։ Կանանց համար լավ տեսք ունենալն ավելի կարևոր է, քան ենթագիտակցության պահանջները բավարարելը, այդ պատճառով էլ նրանք շատ աննկատ են դիպչում։

Այս ժեստի մյուս բացատրությունն այն է , որ սուտ խոսելիս քթի նյարդային վերջույթները սկսում են քոր գալ, և այս տհաճ զգացողությունը վերացնելու համար, մարդը մի թեթև քորում է քիթը, ինչն էլ մատնում է նրան։ Իհարկե չպետք է մոռանալ, որ զրուցակցի քիթը կարող է իրոք քոր գալ հենց այդ պահին։