Նապաստակ, թե՞ բադ: Ահա, թե ինչ կարող է պատմել այս պատկերը ձեր մասին

Նայեք այս պատկերին: Ի՞նչ տեսաք առաջինը։

Հոգեբանները ասում են, որ պատասխանը կարող է շատ բան պատմել մեր գիտակցության աշխատանքի մասին: Ավելին, հարկ է նաև ուշադրություն դարձնել, թե որքան արագ կարող եք «փոխվել» երկու կենդանիների միջև։

Մասնագետները կարծում են, որ ստեղծագործական մտածելակերպ ունեցող մարդիկ գրեթե միաժամանակ նապաստակ և բադ են տեսնում և կարող են արագ փոխվել դրանց միջև:

Իսկ երեխաներին փորձարկելիս` արդյունքները կախված են լինում տարվա ժամանակից: Այսպիսով, Զատկի տոնի ժամանակ նրանք, ամենայն հավանականությամբ, նախ նապաստակ են տեսնում, իսկ հոկտեմբերին` բադ։

«Kaninchen und Ente» (գերմ.՝ «ճագար և բադ») կոչված օպտիկական պատրանքն առաջին անգամ լույս տեսավ գերմանական ամսագրում` 1892 թվականին: 1899 թվականին նա ստացավ ժողովրդականության նոր փուլ, երբ ամերիկացի հոգեբան Ժոզեֆ Ջաստրոուն հրապարակեց իր տեսությունը, որ մարդիկ «տեսնում են» ոչ միայն իրենց հայացքով, այլև իրենց մտքով:

Ավելի քան 100 տարի անց այս պատկերը դեռևս տարածված է մնում և այժմ նոր կյանք է գտել արդեն սոցիալական ցանցերում։

Իսկ դուք ի՞նչ եք տեսնում։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: