30 ամենօրյա մարտահրավեր, որոնք ձեզ հոգեբանորեն ուժեղ կդարձնեն (և ավելի երջանիկ)

Երբ էմոցիաները սկսում են շիկանալ, խորը շունչ քաշեք և հիշեք, որ մենք ներքին խաղաղություն ենք ձեռք բերում, երբ դադարում ենք թույլ տալ, որ այլ մարդիկ և իրավիճակները վերահսկեն մեր հույզերը:

Ամենօրյա, փոքր հաղթանակները ինքներս մեր նկատմամբ՝ թույլ են տալիս հոգեբանորեն ավելի դիմացկուն դառնալ:

Այնպես որ, ժամանակն է ընդունել այն փաստը, որ մեր երջանկությունը հիմնված է մեր ամենօրյա ընդունած որոշումների որակի վրա: Ժամանակն է մարտահրավեր նետել ինքներս մեզ, որպեսզի փոխենք տարբեր իրավիճակներին արձագանքելու ձևը…

1. Ամեն օր (առավոտյան) ասեք ինքներդ ձեզ, որ դուք հաճախ շնորհակալ կլինեք և կժպտաք ավելի անկեղծ:

2. Եթե դուք չեք ստանում այն, ինչ ցանկանում եք, որոշեք գնահատել այն, ինչ արդեն ունեք (և այն, ինչ այս աշխարհում շատ այլ մարդիկ չունեն):

3. Երբ այլևս ամբողջ ուժով ինչ-որ բանից կառչելու իմաստ չկա, գիտակցիր, որ կյանքում ոչինչ հավերժ չէ:

4. Երբ գլխում սկսում է պտտվել մի միտք, որ «հարևանի խոտը ավելի կանաչ է», որոշում կայացրեք «ջրել խոտն այն կողմում», որտեղով զբոսնում եք ինքներդ:

5. Երբ դուք չեք կարողանում վերահսկել ձեր կյանքի որոշ իրադարձություններ և հանգամանքներ, որոշում կայացրեք ճիշտ արձագանքել դրան: Ձեր ուժը հենց ձեր արձագանքի մեջ է:

6. Երբ ձեզ թվում է, որ ամեն օր ավելի ու ավելի շատ խնդիրներ են առաջանում, որոշում կայացրեք դրական տրամադրվածությամբ մոտենալ դրանց լուծմանը:

7. Երբ թվում է, որ դուք գրեթե այլևս հույս չունեք, որոշեք գտնել մի բան, որից կարող եք կառչել:

8. Երբ առջևի ճանապարհը լի է դժվարություններով, որոշում կայացրեք միևնույնն է առաջ շարժվել: Դանդաղ շարժվեք՝ մի փոքր քայլը մյուսի հետևից:

9. Երբ ձեզ բռնացում եք այն մտքի վրա, որ սկսում եք շատ մտածել և ինքներդ ձեզ խաբել, պարզապես դեպի առաջ քայլ արեք:

10. Երբ անհանգստանում եք ապագայի անորոշությունից, մարտահրավեր նետեք ինքներդ ձեզ առավելագույնը քամել ներկայից:

11. Երբ դուք պետք է ընտրեք երկու լավ որոշումների միջև, կանգ առեք այն որոշման վրա, որը ձեզ ամենաշատն է վախեցնում: Հենց այս որոշումն է, որ կօգնի ձեզ աճել անձնական առումով:

12. Երբ մտադրվում եք ինչ-որ բան անել, որոշեք դա կատարել առավելագույն ոգևորությամբ և նվիրվածությամբ:

13. Եթե շրջապատի մարդիկ ասում են, որ ձեր գաղափարները նման են խենթ անհեթեթությունների, հնարավոր ամեն ինչ արեք, որպեսզի անեք այնպես, ինչպես դուք եք, ճիշտ համարում: Սրտին մոտ մի ընդունեք, որ ինչ-որ մեկին դա կարող է դուր չգալ:

14. Երբ ձեր գլխում հազար արդարացում ունեք այն մասին, թե ինչու չեք կարող ինչ-որ բան անել, որոշեք կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչու պետք է դա անեք:

15. Երբ ինքներդ ձեզ բռնացնում եք այն մտքի վրա, որ կցանկանայիք հիմա վարձատրություն ստանալ ձեր բոլոր ջանքերի համար, ընդունեք այն փաստը, որ այն ամենը, ինչը շատ արագ է ձեռք բերվում, հաճախ արժեք չի ունենում:

16. Սխալներ թույլ տալով, սովորեք և ծիծաղեք դրանց վրա: Թեկուզ մեկ րոպե մի վատնեք անցյալի մասին անհանգստանալու վրա: Սա մի բան է, որը միևնույն է հնարավոր չէ փոխել:

17. Երբ գիտակցում ես, որ շատ հաճախ սկսել ես ձգտել վերահսկել ամեն ինչ և չափազանց հազվադեպ ես վայելում կյանքը՝ որոշիր ազատվել ավելորդ անհանգստություններից և թուլանալ: Մի որոշ ժամանակ խորը շունչ քաշեք և արտաշնչեք, պարզապես վայելեք կյանքը ներկայով:

18. Երբ ձեզ շրջապատում են անհարկի դրաման և բացասականությունը, հետ դարձեք և նայեք հակառակ ուղղությամբ:

19. Երբ ծանրաբեռնված եք բացասականությունից, հիշեք, որ միայն դուք եք որոշում, թե որն է լինելու ձեր կյանքի տեսակետը: Ձեր փորձություններն ու փորձը կարող են ձեզ մոտիվացնել առաջ գնալ, այլ ոչ թե միայն զայրացնել:

20. Երբ գիտակցում ես, որ դոփում ես տեղում, որոշիր նոր բան ստեղծել:

21. Երբ հասկանում ես, որ սխալ գործելը ավելի դյուրին կլիներ, որոշեք ճիշտ վարվել:

22. Եթե ինքներդ ձեզ բռնացնում եք այն մտքի վրա, որ անընդհատ աղոթում եք Աստծուն, որ ձեր կյանքը ավելի դյուրին լինի, ավելի լավ է նրանից ուժ խնդրեք, որպեսզի հաջողությամբ անցնեք Ձեր ճանապարհը: Ձեր կյանքը արժե ապրել:

23. Երբ ձեզ թվում է, որ շուրջբոլորը քաոս է տիրում, մեկ քայլ ետ արեք, որպեսզի ավելի պարզ տեսնեք ամբողջ պատկերը:

24. Երբ հանդիպում եք նոր մարդու, համբերատար եղեք և ուշադրություն դարձրեք: Հիշեք, որ նրանցից յուրաքանչյուրը, ում դուք հանդիպում եք կյանքի ճանապարհին, կարող է ձեզ ինչ-որ բան սովորեցնել:

25. Եթե ինչ-որ մեկը ձեզ դուր չի գալիս, փորձեք հասկանալ, թե ինչու եք անինքնավստահություն զգում: Պատասխանը կբացատրի, թե ինչու մարդը դուր չի գալիս Ձեզ:

26. Եթե ինչ-որ մեկը իրեն վատ է պահում, միևնույն է հարգալից եղեք նրա հանդեպ և բարյացակամ վերաբերվեք նրան: Դա արեք ոչ թե նրա համար, որ ցավում եք, այլ պարզապես այն պատճառով, որ լավ մարդ եք: Դադարեք շփվել մարդու հետ, եթե այլ կերպ հնարավոր չէ:

27. Երբ էմոցիաները սկսում են շիկանալ, խորը շունչ քաշեք և հիշեք, որ մենք ներքին խաղաղություն ենք ձեռք բերում, երբ դադարում ենք թույլ տալ, որ այլ մարդիկ և իրավիճակները վերահսկեն մեր հույզերը:

28. Եթե հանդիպում եք մի մարդու, ով թվում է, թե մոլորվել է, օգնեք նրան գտնել ճիշտ ուղին:

29. Երբ ձեր ընկերը կորցնում է աջակցությունը և սայթաքում, եղեք առաջինը, ով նրան օգնության ձեռք կմեկնի:

30. Օրվա վերջում խոստովանեք, որ այսօր յուրաքանչյուր գործ կատարել եք այնքան լավ, որքան կարողացել եք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: