Դիմակներ, որոնք կօգնեն խուսափել մազաթափությունից

Դիմակներ, որոնք կօգնեն խուսափել մազաթափությունից

Մազաթափության դեմ տարբեր մթերքների եվ խոտերի հիմքով պատրաստած տնային դիմակները ոչ միայն ամրացնում են մազարմատները, այլեվ` մազերին առողջություն եվ գեղեցիկ փայլ են հաղորդում:

Շատ մարդիկ մազերը խնամելիս նախընտրությունը տալիս են սեփական ձեռքերով պատրաստած բաղադրատոմսերին:

Այսպիսի դիմակները, մազաթափության խնդիրը լուծելուց բացի,սնուցում են մազերը օգտակար նյութերով՝ նրանց տալով փայլ եվ փափկություն: Այսպիսով՝

1. Երկու թեյի գդալ մեղրի վրա լցրեք երկու թեյի գդալ կռատուկի յուղ(репейное масло): Մանրակրկիտ խառնեք մինչեվ դառնա միատարր զանգված: Ստացված զանգվածին ավելացրեք երկու դեղնուց եվ կրկին խառնեք:

Դիմակը քսեք գլխի մաշկին: Պարտադիր չէ այն քսել մազերի ամբողջ երկայնքով: Այդպես թողեք քառասուն րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով:

Դիմակը պետք է կիրառել շաբաթական 1-2 անգամ: Բուժման ցիկլի տևողությունը՝ 2-3 ամիս:

2. Պատրաստեք հալվեի(алоэ) հյութ: Դրա համար հալվեի թարմ պոկած տերեվներից քամեք հյութը, իսկ հետո այն անցկացրեք մարլայի միջով:

Այսպիսի մաքրումն անհրաժեշտ է, քանի որ լվանալիս շատ դժվար կլինի հալվեի կտորները հեռացնել մազերից: Մեկ ճաշի գդալ մեղրին ավելացրեք մեկ ճաշի գդալ հալվեի հյութից: Լավ խառնեք: Դիմակը քսեք գլխի մաշկին: Այս դիմակը կարող եք նաեվ տարածել մազերի ողջ երկայնքով: Պահեք այդպես մոտ կես ժամ, իսկ հետո լվացեք տաք ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...