Աղջիկը պահանջեց, որպեսզի իր ընկերը ազատվի իր շնից, և տղան հայտարարություն տեղադրեց համացանցում

Նրանք ընկերություն էին անում շուրջ երկու տարի, որոշել էին օրինականացնել հարաբերությունները, ամուսնանալ և միասին ապրել:

Սակայն տղայի մտքով անգամ չէր անցնում, որ աղջիկն ատում է  իր շանը և Աղջիկը տղայի առաջ պայման դրեց, որ  իրենք կամուսնանան մի դեպքում, եթե տղան ազատվի իր շնից:

Մի օր, աղջիը նրան հարցրեց, թե  վերջապես, երբ պետք է տղան ազատվի շնից,  նա պատասխանեց, որ համացանցում հայտրարություն է տեղադրել և հավանաբար շուտով այդ հարցը կլուծվի:

Աղջիկը որոշեց տեսնել այդ հայտարարությունը և կորցրեց ինքնատիրապետումը: Ահա թե ինչ էր գրված հայտարարության մեջ.

«ՇՏԱՊ: Անվճար կհանձնեմ հոգատար ձեռքերի: Իմ ընկերուհին չի սիրում իմ շանը:  Այդ իսկ պատճառով, նրան նոր տուն է հարկավոր, նա զտարյուն է, ինձ հետ է շուրջ 2 տարի, հավատարիմ է, ունի երկար մազեր, այդ իսկ պատճառով հատուկ խնամքի կարիք ունի, նույնը վերաբերում է նաև եղունգներին, քնում է այն ժամանակ, երբ ես աշխատում եմ,  ունի լավ ախորժակ և լավ ճաշակ, սիրում է ուտել ամենալավը և ամենաթանկը, չի կծում, երբեք ձեզ չի դիմավորի  դռան առաջ աշխատանքային օրվանից հետ և երբեք ձեզ չի սիրի անշահախնդիր սիրով, նրա կողքին տհաճ տեսարաններն ախուսափելի են և եթե ինչ որ մեկին հետաքրքրեց իմ  30–ամյա էգոիստ, չար ընկերուհին, ապա կարող եք գալ և նրան տանել, ես և իմ շունը ցանանում ենք, որ նա շատ արագ հեռանա մեր տանից: Եվ եթե հայտարարությունը տեղադրելուց 1 ամիս հետո արձագանքներ չլինեն, ապա ես և իմ շունը նրան կվերադարձնենք  նրա գործարանային արտադրողներին՝ ծնողներին»:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ