Դուք երկնագույն աչքե՞ր ունեք. գիտնականները հետաքրքիր վարկած են առաջ քաշել ձեր ծագման մասին

Մոլորակի վրա բոլոր մարդիկ ինչ–որ կերպ կապ ունեն իրար հետ։ Բայց նրանք, ովքեր ինչ–որ բանով մեզ նման են և նույն դիմագծերն ունեն, հաստատ ավելի շատ ընդհանուր բաներ ունեն։ Ժամանակակից գիտությունը թույլ է տալիս ապացուցել այն փաստերը, որոնց մասին մենք ժամանակին միայն կռահել ենք։

Կոպենհագենի համալսարանի գիտնականները վարկած են առաջ քաշել, որ երկնագույն աչքերով մարդիկ առաջացել են գենետիկ մուտացիայի արդյունքում։ Այն տեղի է ունեցել 6000-10000 տարի առաջ։ Հետազոտությունները իրականացվել են Հորդանանի, Դանիայի և Թուրքիայի բնակիչների շրջանում։

Ըստ գիտնականների՝ ի սկզբանե բոլորը շագանակագույն աչքեր են ունեցել։ Հետո ի հայտ են եկել նաև կանաչ աչքերը. գույնը կախված է աչքի ծիածանաթաղանթում մելանինի քանակությունից։ Սակայն մուտացիա է տեղի ունեցել, որն ազդել է քրոմոսոմներում գեներից մեկի վրա, որը պատասխանատու է շագանակագույն աչքեր «ստեղծելու» համար։ Արդյունքում նրա կողքին ևս մեկ գենի «փոխակերպիչ» է ի հայտ եկել, որն իջեցնում է մելանինի արտադրությունը, ինչն էլ բերել է շագանակագույն աչքերի փոխարինմանը երկնագույնով։

Ելնելով ստացված արդյունքներից՝ գիտնականները եզրակացրել են, որ երկնագույն աչքերով բոլոր մարդկանց մոտ գենետիկ մուտացիան ԴՆԹ–ի միևնույն մասում է տեղի ունենում, և որ նրանք մի ընդհանուր նախնի ունեն։

Հնարավոր է, դա տեղի է ունեցել, երբ մարդիկ առաջին անգամ Աֆրիկայից Եվրոպա են տեղափոխվել, քանի որ միայն եվրոպացիներն ունեն երկնագույն աչքեր։ Եվ ողջ աշխարհում բնակչության միայն 8% է աչքերի այդ գույնով։

  • Պարզվում է, որ երկնագույն աչքերով մարդիկ.
  • Ավելի լավ են տեսնում մթության մեջ,
  • Ավելի զգայուն են ցերեկային վառ լույսի նկատմամբ,
  • Լուսանկարներում նրանց մոտ հաճախ կարելի է տեսնել «կարմիր աչքերի» էֆեկտը,
  • Նրանք լավ մարտավարներ և մտածողներ են։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ