Կենդանակերպի ամենաիմաստուն նշանը

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ անընդհատ իմաստություն են փնտրում, միշտ արտահայտում են իրենց կարծիքները և նախընտրում են ասել ճշմարտությունը, նույնիսկ ի վնաս իրենց:

Նրանք իրենց հայտարարություններում օբյեկտիվ են և թույլ չեն տալիս, որ հույզերը խառնվեն իրենց գործողություններին։

Եվ այսպես, այս նշանն է…

Ջրհոսը

Ջրհոսն անկախ անձն է, և նրա ազատությունը սահմանափակելու յուրաքանչյուր փորձ հանդիսանում է սադրանք` հարաբերությունները խզելու համար: Միայն ազատություն, միայն ինքնուրույնություն, միայն բոլորից անկախություն`սրանք են նրանց երջանկության հիմնական պայմանները։

Արտաքնապես նրանք կարող են թվալ սառը և անսիրտ մարդիկ, բայց ներքուստ նրանք ընկերասեր են և միշտ էլ կփորձեն օգնել նրանց, ում համարում են իրենց ընկերները: Նրանք սիրում են, երբ շրջապատող մարդիկ երջանիկ են, և միշտ էլ կփորձեն նրանց ստիպել ավելի լավ զգալ` փոխարենը ոչինչ չսպասելով: Միակ բանը, որ նրանց համար իսկապես կարևոր է, որ ոչ ոք չսահմանափակի նրանց ազատությունը, և որ նրանք կարողանան ապրել առանց որևէ պարտավորության։

Ջրհոս միշտ ձգտում է անել ինչ-որ օգտակար բան կյանքում, չապրել իզուր: Նրանցից դուրս են գալիս հիանալի սոցիալական աշխատողներ և հոգեբաններ, նրանք շատ և ակտիվորեն շփվում են ուրիշների հետ: Ջրհոսները իրենց ժամանակի առաջադեմ մտածողներն են, նրանք հաճախ ազդում են նոր գաղափարների և տեսությունների ձևավորման վրա, և՛ իրենց շուրջը, և՛ ամբողջ աշխարհում:

Ինչպես արդեն նշվեց, ջրհոսի համար ճշմարտությունն ասելը չափազանց կարևոր նշանակություն ունի: Նրանք երբեք չեն հապաղում ասել այն, ինչ մտածում են, և երբեմն ուրիշների համար դա կարող է լինել ցնցող և ցավոտ` լսել իրենց մասին ճշմարտությունը: Ջրհոսները հաճախ տառապում են դրանից, բայց նրանք երբեք չեն փոխի իրենց պահվածքը: Եվ երբեմն ճշմարտությունն ասելու այս ցանկության պատճառով են նրանք համարվում ամենաիմաստուն նշանը։

Ջրհոսը կենդանակերպի մյուս նշանների մեջ չկառուցվածության և մտավոր անկախության խորհրդանիշ է: Նրանք միշտ ձգտում են գիտակցության մտավոր խթանմանը և անընդհատ նոր ու պայծառ բան են հայտնաբերում:

Ջրհոսի նշանի տակ ծնված մարդիկ լի են պարադոքսներով` ինչպես այլ մարդկանց հետ վարվելակերպում, այնպես էլ կյանքի հանդեպ հայացքներում։ Նրանց հետաքրքրում է բոլորովին հակառակ բաները. Նրանք սիրում են միայնությունը, բայց հաճախ նախընտրում են դրանից շփումը ընկերների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: