«Կարծես հասարակ կին լինի`տատիկի կարդիգանի մեջ». Ջենիֆեր Լոպեսին լուսանկարել են առանց դիմահարդարման

Ջենիֆեր Լոպեսը ոչ միայն հիանալի, եռանդուն երգիչ և դերասանուհի է, այլև գեղեցիկ կին: Ի դեպ, նա արդեն 50 տարեկան է, բայց ո՞վ կմտածեր։

Ջենիֆերը միշտ հայտնի է եղել գեղեցիկ մարմնով և երիտասարդ դեմքով: Երգչուհին կարող էր համեմատվել ցանկացած քսանամյա աղջկա հետ, քանի որ ինչ–ինչ, բայց իր պարամետրերը հիանալի էին։

Այնուամենայնիվ, մենք հաճախ ենք տեսնում Լոպեսին շքեղ հագուստով և գեղեցիկ դիմահարդարումով: Բայց ի՞նչ կլինի, եթե այդ նույն Ջենիֆերը ընկնի պապարացիների օբյետիվների տակ:

Վերջերս կնոջը լուսանկարեցին փողոցում իր դստեր հետ, երբ նրանք գնում էին ճաշի: Ջենիֆերն անճանաչելի էր: Կինը հագել էր հսկայական մոխրագույն տաբատ, նույն գույնի կարդիգան, ոտքերին սապոգներ, մազերն անփութորեն փունջ էին արված գլխին, իսկ աչքերին արևային ակնոցներ էին։

Լոպեսը պարզ տեսք ուներ և, ըստ երևույթին, ամենևին էլ չէր մտածում իր արտաքինի մասին: Երկրպագուները զարմացած էին, որ աստղին տեսնում են առանց զգեստի և գեղեցիկ սանրվածքի:

Իսկ ձեզ ինչպե՞ս է դուր գալիս Ջենիֆերը` շքեղ հագուստով, թե առօրյա։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: