Չնայած արգելքներին, բազմազավակ մայրը ողնաշարի վիրահատությունից հետո 4-րդ անգամ հղիացավ

Նովոսիբիրսկից 38-ամյա Տատյանա Վոլկանինան սովորական քանդակագործ էր: Նա միայնակ է մեծացրել իր երեք դուստրերին` առանց նախկին ամուսնու օգնության: Սակայն երրորդ ծննդաբերությունից հետո նրա մոտ հայտնաբերեցին Շեմանման-Մաու համախտանիշ: Նրա կուզը սկսեց աճել, իսկ ողերը պարզապես սկսեցին ծռվել: Բացի այդ, նա ուղղակի դժոխային ցավեր էր ունենում։ Մարդիկ ծուռ էին նայում նրա վրա, ինչի պատճառով էլ Տատյանան բարդույթավորվեց։

Հետևաբար, նա որոշեց վիրահատություն կատարել: Նրա ողնաշարի մեջ տեղադրվեց տիտանի կոնստրուկցիա։ Վիրահատությունից հետո Տատյանայի հասակը նվազեց 5 սանտիմետրով: Առաջին հինգ օրը նա չէր կարողանում անկողնում դուրս գալ: Բժիշկները որոշ արգելքեր էին կիրառել: Տատյանայի համար դժվար է թեքվել, ծանրություն բարձրացնել, բարդ աշխատանք կատարել: Նա այլևս չէր կարողանում երկար ժամանակ մեկ տեղում նստել, ուստի փոխեց զբաղմունքը: Այժմ նա զբաղվում է լանդշաֆտային դիզայնով։

Տնային բոլոր գործերը` մաքրություն, խոհարարություն, կրտսեր քրոջ խնամքը ընկավ ավագ դուստրերի ուսերին: Ինքը` Տատյանան խոստովանում է, որ դուստրերը շատ արագ մեծացան։ Քանի որ Տանյան ինքը շատ բաների մեջ սահմանափակ էր: Ընտանիքն ապրում է հանրակացարանի նման սպասարկման սենյակում` ընդհանուր բաղնիք, խոհանոց: Սակայն, չնայած դժվարություններին և արգելքներին, Տատյանան որոշեց նորից մայր դառնալ: Հղիությունը բժիշկների զգոն աչքի ներքո է անցնում: Նա այժմ 30 շաբաթականում է: Կինը հասկանում է, որ իր վիճակում դժվար կլինի երեխային խնամել, բայց նա վստահ է, որ դուստրերն ու իր երիտասարդ ընկերը կօգնեն նրան:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...