20 տարեկան աղջիկը երեխայի տեսք ունի: Բայց հիվանդությունը չի խանգարում նրան վայելել կյանքը

Այս անսովոր աղջիկը արդեն 20 տարեկան է, չնայած նրա հասակը նման է նախադպրոցականի: Միշել Քիշն ամբողջ կյանքն ապրել է Հալերման- Շտրայֆ սինդրոմի հազվադեպ խախտմամբ: Այս պաթոլոգիան առաջացնում է ոչ միայն թզուկություն, այլև մի շարք այլ խանգարումներ: Օրինակ, այսպես կոչված «թռչնի դեմքը»՝ բարակ և երկար քթով, որը նման է կտուցի։

Ըստ Միշելի մոր, նրա հղիությունը լիովին նորմալ է ընթացել, և միայն երեխայի ծննդաբերությունից հետո է հայտնաբերվել այդպիսի պաթոլոգիա երեխայի մեջ: Միշելի ախտորոշումը ազդում է ոչ միայն նրա արտաքին տեսքի վրա: Աղջիկը սրտի, թոքի և ոսկորների կառուցվածքի հետ կապված շատ խնդիրներ ունի: Երբ աղջիկը դեռևս դպրոցում էր սովորում, որակավորված բուժքույրն էր նրան ուղեկցում բոլոր դասերին:

Անկախ ամեն ինչից, Միշելը շատ ուժեղ կամք և ուրախ բնավորություն ունի: Նա մտադիր է կրթություն ստանալ և դառնալ մանկաբույժ: Միշելը շատ ստեղծագործ անձնավորություն է և, որպես այլընտրանք, դիտում է նաև նորաձևության դիզայների մասնագիտությունը: Աղջկա ուսուցիչները, բոլորը միահամուռ, մատնանշում են նրա ուղեղը, սովորելու գերազանց ունակությունը, ինչպես նաև ինքնավստահությունը, ինչը նրան շատ է օգնում կյանքում:

Միշելն իսկապես բարդույթավորված չէ: Հարցին, թե ինչն է վշտացնում նրան կյանքում, աղջիկը ծիծաղում է և պատասխանում, որ իրեն թույլ չեն տալիս որոշ ատրակցիոններից օգտվել, որտեղ կան հասակի սահմանափակումներ: Սակայն, իհարկե, դա այնքան էլ կարևոր չէ: Չէ որ ուժեղ և դրական բնավորության շնորհիվ Միշելը շատ ընկերներ ունի, ովքեր սիրում և աջակցում են նրան:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...