Հպարտ, բայց միայնակ. ինչպես կարող են ծնողների կարծրատիպերը փչացնել կնոջ կյանքը

Ի՞նչ եք կարծում, ծնողները կարո՞ղ են փչացնել իրենց երեխաների կյանքը։

Իհարկե, ցանկացած մայր ցանկանում է օգնել, բայց ինչ–որ մի պահի նրա հոգատարությունը կարող է բռնության վերածվել։

Իսկ հետո նստում է նրա արդեն հասուն կին դարձած աղջիկը տխրության մեջ. հպարտ, բայց միայնակ և դժբախտ։

Հպարտ, բայց միայնակ. ինչպես կարող են ծնողների կարծրատիպերը փչացնել կնոջ կյանքը

Կարծրատիպ N1. «Գեղեցիկ չլինելն ամոթ է»

Ծնողների այս կարծրատիպի պատճառով կինը մշտական հուսահատության մեջ է գտնվում. ավելորդ քաշը, կազմվածքի առանձնահատկությունները, ոչ կատարյալ դիմագծերը ստիպում են նրան անընդհատ ամոթի զգացողություն ունենալ, իսկ ինքնագնահատականը զրոյի է ձգտում։

Կարծրատիպ N2. «Տղամարդկանց միայն մի բան է պետք…»

Կայուն կարծրատիպ, որով որոշ մայրեր արդարացնում են տղամարդկանց հետ չհաջողված հարաբերությունները։

Այն կարծիքը, թե տղամարդիկ լուրջ հարաբերություններ չեն փնտրում, սխալ է, իսկ աղջկա կյանքը այն կարող է հիմնովին փչացնել։

Հպարտ, բայց միայնակ. ինչպես կարող են ծնողների կարծրատիպերը փչացնել կնոջ կյանքը

Կարծրատիպ N3. «Երիտասարդ տարիքում չամուսնանաս, այդպես էլ չամուսնացած կույս կմնաս»

Եվ տանը քեզ միայն կատուներն ու պատուհանագոգի կակտուսները կսպասեն։ Այս կարծրատիպի պատճառով շատ չամուսնացած կանայք անլիարժեքության բարդույթով են տառապում, քանի որ իրենց ներշնչել են, որ միայն անձնագրի կնիքն է պիտանիության ապացույց հանդիսանում։

Կարծրատիպ N4. «Երեխա չես ունեցել՝ կին չես»

Սա ամենաանողոք կարծրատիպերից է։ Ընդունելով այն՝ կինը դառնում է իր վերարտադրողական համակարգի կցորդը։ Նա պարզապես պարտավոր է երեխա ունենալ, որքան հնարավոր է շուտ և ոչ մեկ հատ։ Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող հղիանալ։

Կարծրատիպ N5. «Այ, երեխա կունենաս, և ամեն բան ընտանիքում կհարթվի»

Երեխա ունենալը՝ քանդվող ընտանիքը պահելու համար, ամենամեծ հիմարությունն է։ Երեխայի ծնունդը միայն լրացուցիչ նյարդային լարվածություն կստեղծի, ինչն իր հերթին կարող է արագացնել բաժանումը։ Իսկ կինը դեռ մի բան էլ մնում է երեխայի հետ միայնակ։

Կարծրատիպ N6. «Տանը երեխայի հետ չես նստում՝ կկու ես»

Որոշ ծնողների կարծիքով՝ երիտասարդ մայրը պարտավոր է հանուն երեխայի զրկել իրեն կարիերայից և ակտիվ սոցիալական կյանքից։ Իհարկե, կինն իրավունք ունի այդպես վարվելու, բայց միայն այն դեպքում, երբ դա գիտակցված է անում։ Սակայն շատերը չեն կարողանում անտեսել դատապարտող մոր ճնշումները։

Հպարտ, բայց միայնակ. ինչպես կարող են ծնողների կարծրատիպերը փչացնել կնոջ կյանքը

Կարծրատիպ N7. «Տանը երեխայի հետ նստած ես՝ «թխսկան հավ ես»

Ծիծաղելին այն է, որ եթե կինը համաձայնում է հանուն երեխայի զոհաբերել իրեն և թողնում է աշխատանքը, միանգամից «թուխս» է դառնում։ Շատ մայրեր ասում են աղջկան. «Դու շուտով չաղ ու ձանձրալի կդառնաս, իսկ հետո ամուսինդ քեզ կթողնի»։ Սա էլ, փաստորեն, 6-րդ կետի հակառակ տարբերակն է։

Մի խոսքով՝ երևի թե ժամանակն է պարզապես սեփական ուղեղով ապրելու։

Ցավոք, շատ ծնողների համար սեփական երեխաները կա՛մ շատ արագ են մեծանում, կամ էլ հավերժ երեխա են մնում։ Ոսկե միջինը գտնելն այնքան էլ հեշտ չէ, չէ՞ որ դրա համար պետք է խոստովանել, որ մեծացող երեխան անձնական կյանքի իրավունք ունի։

Իհարկե, հասունացած երեխաներին խորհուրդներ տալ պետք է, բայց միայն այն ժամանակ, երբ նրանք հարցնում են այդ մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ