Խնձորով դիետիկ պիրոգ` առանց մի գրամ ալյուրի։ Ուզում ես գիշերը կեր, ուզում ես ամեն օր

Հիանալի խմորեղեն` առանց շաքարի և ալյուրի։

Բաղադրիչներ.

  • խնձոր – 2 հատ
  • վարսակի փաթիլ – 150 գրամ
  • կաթնաշոռ – 100 գրամ
  • մեղր – 50 գրամ
  • ձու – 3 հատ
  • կեֆիր – 50 մլ
  • փխրեցուցիչ – 1 թեյի գդալ
  • Դարչին – 0,5 թեյի գդալ
  • Բուսական յուղ

Պատրաստման եղանակ.

Վարսակի փաթիլները հարել բլենդերով` մինչև ալյուր դառնա։

Ավելացնել փխրեցուցիչը և խառնել:

Տրորել կաթնաշոռը պատառաքաղով, ավելացնել մեղրը կեֆիրով, բլենդերով հարել մինչև համասեռ դառնալը։ Ավելացնել ձու, դարչին և խառնել գդալով: Այնուհետև ավելացնում ենք վարսակի ալյուրը այդ զանգվածին և կրկին խառնում:

Կեղևած խնձորները մանր կտորներով կտրտեք։

Բուսական յուղով պատեք տապակը, տակի մասում դրեք յուղաթղթի մի կտոր։

Խնձորները դասավորել ներքևի մասում, խմորը տարածել վերևում։

Փոքր–ինչ թափահարում ենք, որպեսզի խմորը հավասարաչափ տարածվի։

Թխել 180° ջերմաստիճանում, 30–35 րոպե։

Բարի ախորժակ…

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ