«Սիրում եմ»,- շշնջում է նա, ու դու շնչակտուր սպասում ես կրքոտ համբույրի… իսկ նա մեղմ համբուրում է այտդ ու նույնքան մեղմ ժպտում: Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչու նա քեզ համբուրեց մի տեղ, որտեղ չէիր էլ սպասում: Դե ուրեմն միասին պարզենք՝ ինչ զգացմունքներ են թաքնված այդ ինտիմ հպումների ներքո:
Թեթև համբույր՝ շուրթերի անկյուններին — արտահայտում է զգացմունքային խորը կապվածություն և վստահելի հարաբերություններ հաստատելու ձգտում:
Երկար ու «խորաթափանց» համբույր` արտահայտում է ֆիզիկապես ավելի մտերմանալու կարիք:
Համբույր` այտին — արտահայտում է քնքշություն և զգացմունքային կապվածություն նաև նշանակում է՝ ես քո կարիքն ունեմ, մի քիչ էլ ամաչում եմ ու խրախուսանքիդ եմ սպասում:
Համբույր` ճակատին — արտահայտում է պաշտպանելու չգիտակցված ցանկություն:
Համբույր` քթին — արտահայտում է շատ մեծ վստահություն ու քնքշություն:
Համբույր` մազերին — արտահայտում է համակրանք ու շփումից ստացած հաճույք:
Համբույր` վզին — ամենից հաճախ արտահայտում է դիմացինին հաճույք պատճառելու անկեղծ ցանկություն:
Համբույր` ականջի բլթակին — խոսում է զգացմունքներում նրա ունեցած համոզվածության մասին:
Համբույր՝ ձեռքին (ափի ներսի կողմից) — արտահայտում է ենթարկվելու պատրաստակամություն:
Համբույր՝ ձեռքին — արտահայտում է ձևական հարգանք և ընդհանուր առմամբ անտարբեր վերաբերմունք:
Համբույր՝ մատների ծայրին — արտահայտում է հիացմունք ու քնքուշ վերաբերմունք:
Համբույր՝ դաստակին — արտահայտում է դիմացինին իրեն ենթարկելու ցանկություն:
Համբույր՝ կիսափակ աչքերով — արտահայտում է անինքնավստահություն և զգացմունքային մտերմության անկեղծ ձգտում:
Համբույր, որն ուղեկցվում է վերին շրթունքը թեթև կծելով — արտահայտում է անվստահություն դիմացինի զգացմունքներում, հաճախ խանդի նշան է:
Համբույր, որն ուղեկցվում է ներքևի շրթունքը թեթև կծելով — արտահայտում է դիմացինի նկատմամբ «իշխանություն» հաստատելու ձգտում:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: